Գրականագիտական հանդես https://litjour.sci.am/index.php/lj hy-AM Գրականագիտական հանդես 1829-0116 «Մխիթար Սպարապետ» պատմավեպի վավերականությունը https://litjour.sci.am/index.php/lj/article/view/58 <p>Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը Րաֆֆու հռչակավոր «Դավիթ Բեկ» վեպի շարունակությունն է: Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի ազգային-ազատագրական կռիվները (1722-1730) իրենց արձագանքն են գտել ոչ միայն հայկական աղբյուրներում, այլև հայտնի են եվրոպացի հայագետներին, որոնք այդ մասին խոսում են հիացմունքով: Պատմավիպասանը Սյունիքի ու Արցախի ազատագրական պատերազմը գեղարվեստորեն պատկերելուց առաջ պատմական աղբյուրներով ստուգել է իր գրածի վավերականությունը:</p> <p>Սերո Խանզադյանի համար պատմական թեմայով վեպ գրելը եղել է գրողի ներքին պահանջը: Նա հավատացած էր, թե պայքարն ու հայ ազգի աննկուն ոգին է նրա գոյությունը պահպանել դարերի ընթացքում: Դրա համար էլ Վարդանանք, խութեցիները, Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը, կոտրելով դարերի անջրպետները, միավորվում են ազգապահպանման սրբազան գաղափարի շուրջ:</p> Աելիտա Դոլուխանյան Copyright (c) 2023 Գրականագիտական հանդես 2023-05-25 2023-05-25 15