Սոնա Ալավերդյան - ՇՐՋԱՆԱԿՄԱՆ ՀՆԱՐԸ՝ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋՈՑ՝ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՎԵՊՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածն ուսումնասիրում է Գ. Խանջյանի «Հիվանդանոց» վեպը՝ կարևորելով ինքնության ճգնաժամի, որոնման և նոր ինքնության կառուցարկման հարցերի արծարծման համար շրջանակման հնարի կիրառման առանձնահատկությունները: Ստեղծագործության կառուցվածքային վերլուծությամբ ցույց է տրվում, որ վեպը ծավալվում է հորիզոնական դասավորությամբ պատումային երեք շրջանակների աստիճանական շղթայական կառուցմամբ, և պատումներից յուրաքանչյուրն իր հերթին ընդգրկում է ուղղահայաց դասավորությամբ պատումային այլ շրջանակներ: Պոստմոդեռնիզմի տեսության հիման վրա հոդվածն այն տեսակետն է առաջ քաշում, որ վեպում շրջանակման հնարը դառնում է այն միջոցը, որը պատմողին թույլ է տալիս հասարակական ու պատմաքաղաքական փոփոխություններն ընկալելու նպատակով ապակառուցարկելու իրականությունը և միկրոաշխարհների առանձնացմամբ հակադրելու խորհրդային հիվանդանոցային և հետխորհրդային հետհիվանդանոցային ժամանակաշրջանները: Ավելին՝ հոդվածը պնդում է, որ շրջանակման հնարը երկու աշխարհների սահմանագծին կանգնած հերոսի համար ծառայում է որպես ճանաչողական փրկօղակ, որը նա օգտագործում է՝ խճճված, քաոսային իրադրության մեջ չխելագարվելու նպատակով իրերն ու երևույթները միմյանից բաժանելու և հետագայում սեփական կյանքի տարբեր կողմերը վերակազմավորելու ու կարգաբերելու համար: Այնուամենայնիվ, ստեղծագործության մանրամասն վերլուծությամբ եզրակացվում է, որ պատմողի ջանքերը այդպես էլ չեն տալիս շոշափելի այն արդյունքը, որին նա ձգտում է վիպական տիրույթում:
Բանալի բառերԳ. Խանջյան «Հիվանդանոց» հետխորհրդային Հայաստան ինքնության որոնում շրջանակված արձակ շրջանակման հնար պատումային մակարդակներ դիեգեսիս մետադիեգեսիս պատումի գործառույթ:
Սոնա Ալավերդյան - Շրջանակման հնարը՝ ինքնության որոնման միջոց՝ Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց» վեպում
21 Էջ | 141-162 | DOI՝ 10.54503/1829-0116-2025.1-141 | Տպագրված է 2025 1 / Քննադատության պատմություն և տեսություն
Սոնա Ալավերդյան - Շրջանակման հնարը՝ ինքնության որոնման միջոց Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելուն» վիպակում
20 Էջ | 133-153 | DOI՝ 10.54503/1829-0116-2023.2-133 | Տպագրված է 2023 2 ԻԷ / Պատմություն և տեսություն
