Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА

Գրականագիտական հանդես Վերջին թողարկումը

Պրակ` 2024 2 ԻԸ

264 Էջ

ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր խմբագիր` Սուրեն Աբրահամյան Բ.գ.դ., Երևան, Հայաստան

Խմբագրական խորհուրդ` Անդրեյ Պոլոնսկի (ՌԴ), Աստղիկ Սողոյան, Ավետիք Իսահակյան, Արմեն Ավանեսյան, Արքմենիկ Նիկողոսյան, Եկատերինա Դիմիտրիևա (ՌԴ), Եվա Մնացականյան, Լուսինե Վարդանյան, Հերիքնազ Որսկանյան, Միխայիլ Լյուստրով (ՌԴ), Նաիրա Համբարձումյան, Պետրոս Դեմիրճյան, Ռաուլ Էշելման (Գերմանիա), Սիրանուշ Մարգարյան, Սուսաննա Հովհաննիսյան, Սուրեն Աբրահամյան, Քրիստինե Բեջանյան,

Հայ պարբերական մամուլի պատմության մեջ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գրականագիտական հանդես»-ն (ԳՀ) իր ուրույն տեղն ունի: Արդեն երկու տասնամյակ անցնելով գիտահետազոտական գիտակազմակերպչական և գիտահրատարակչական բարդ ու դժվարին ուղի՝ պարբերականը հաջողությամբ իրականացրել է իր առջև դրված խնդիրները:

Բաժիններ`ԳեղագիտականՊատմություն և տեսությունՍփյուռքահայ գրականության պատությունՀամաշխարհային գրականության պատմություն և տեսությունԹարգմանության տեսությունՀոբելյանական

Բեռնել ամբողջական համարը

Բովանդակություն

  1. Հենրիկ Էդոյան - Պոեզիայի «Վերացական մոդելը» և Վահան Տերյանի սիմվոլիզմը
    29 Էջ | 9-38 | DOI՝ 10.54503/1829-0116-2024.2-9 | Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում քննվում են պոեզիայի կառուցվածքաբանական բնույթի մի քանի հարցեր, որոնցից գլխավորը տվյալ դեպքում, պոեզիայի «համընդհանուր կառուցվածք» հասկացությունն է, նրա «իդեալական մոդելը», որը իրացվում է կոնկրետ ստեղծագործությունների, տարբեր ուղղությունների, պոետական առանձին տեքստերի մեջ, որոնք դիտվում են որպես մեկ ամբողջական «իդեալական մոդելի» կոնկրետ մարմնավորումներ։ Պոեզիայի յուրաքանչյուր ստեղծագործություն դիտվում է որպես առանձին ներքին մակարդակների միասնություն, որի արտաքին կողմը՝ տեքստի լեզվական ամբողջությունն է, ներքին կողմը՝ այն ինֆորմացիան,որն ընկած է նրա խորքում որպես իմաստային հեռանկար կամ «զուգահեռ իրականություն»։Դա առանձնապես ուժեղ է արտահայտված սիմվոլիզմի մեջ, որի իմաստասիրական հենասյունը ներքին մակարդակն է (արտաքին աշխարհն իբրև սիմվոլների համակարգ)։ Այս դեպքում է որպես արևմտյան պոեզիայի (ըստ էության՝ քրիստոնեական մշակույթի ոլորտում գտնվող ժողովուրդների) որպես զարգացման անբաժանելի աստիճան, որի մեջ մտնում է նաև հայ մշակույթը (իբրև քրիստոնեական մշակույթի տրամաբանական զարգացման հետևանք)։ Այլ կերպ ասած՝ հայկական սիմվոլիզմը ոչ թե օտար ազդեցությունների արդյունք է, այլ նրա ներքին զարգացման անելանելի ու անխուսափելի օղակը։ Այս տեսակետից Վահան Տերյանի պոեզիան դիտվում է արդեն համաշխարհային պոեզիայի, ինչպես նաև նրա դրսևորման մեկ համակարգի՝ սիմվոլիզմի համատեքստում, հետևաբար նրա պոետական աշխարհը ոչ թե հետևանք է ինչ որ ազդեցությունների և օտարամոլ երևույթների, ինչպես թվում է որոշ հեղինակների, այլ գոյաբանական է: Այն կապված է հայ մշակույթի տրամաբանական զարգացման, նրա ներքին կյանքի և ընդհանուր հոգեմտավոր որոնումների հետ։

    Բանալի բառերՎահան Տերյան Վյ. Սոլովյով Ա. Բլոկ սիմվոլիզմ բանաստեղծական մոդել պոեզիա տեքստ լեզու

    Բեռնել

  1. Տիգրան Ապիկյան - ռհդռտւռւըռջ
    15 Էջ | 25-40 | Լեզուն՝ Հայերեն
    Բեռնել