Մարիամ Վանյան - ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԸ ՈՐՊԵՍ ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՀՆԱՐ ՄԱՅՔԼ ՔԱՆԻՆԳՀԵՄԻ ՎԵՊԵՐՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածում ուսումնասիրվում է գիտակցության հոսքը որպես մոնտաժակերտ պատման սկզբունք Մայքլ Քանինգհեմի վեպերում։ Հիմնվելով ամերիկացի գրականագետ Ռոբերտ Համֆրիի տեսական դրույթների վրա` կարելի է պնդել, որ մոնտաժը տեքստում գործում է որպես գիտակցության կազմակերպման հիմնական մեխանիզմ` գծային պատումը փոխարինելով մասնատման, միաժամանակության և զուգորդման սկզբունքներով պայմանավորված անցումներով։ Վերլուծությունը կենտրոնանում է Քանինգհեմի «Ժամերը», «Ընտրյալ Օրեր» և «Օրը» վեպերի վրա, որտեղ տարածական, ժամանակային և խաչաձև մոնտաժային տեխնիկաները կարգավորում են գիտակցության շարժումը միմյանց հետ անմիջականորեն չկապված կերպարների և պատումային շերտերի միջև։ Հարկ է նշել, որ երեք վեպերում էլ մոնտաժային տարբեր հնարների լայն կիրառումը թույլ է տալիս Քանինգհեմին ստեղծել ներքին համաժամեցում տարբեր հոգեբանական վիճակների միջև` ձևավորելով ընկալման միասնական դաշտ անգամ պատման խզումների պայմաններում։ Այս մոտեցման շնորհիվ, մոնտաժը կարելի է դիտարկել որպես գիտակցության արտահայտման և կազմակերպման կենտրոնական սկզբունք։
Բանալի բառերՄ․ Քանիգհեմ Ռ․ Համֆրի Դ․ Դեյչես «Ժամերը» «Ընտրյալ օրեր» «Օրը» մոնտաժ գիտակցության հոսք:

Բանալի բառերՄ․ Քանիգհեմ Ռ․ Համֆրի Դ․Դեյչես «Ժամերը» «Ընտրյալ օրեր» «Օրը» մոնտաժ գիտակցության հոսք: