Աշխեն Ջրբաշյան - ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ՝ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒ ՊՈԵԶԻԱՅԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՏԱՂԱՉԱՓԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Լեզուն՝
Հայերեն
Չափածո տեքստի թարգմանությունըիր բնույթով էապես տարբերվում է արձակի թարգմանությունից, քանի որ կապված է բնագրի ոչ միայն բովանդակային, այլև տաղաչափական, ստրոֆիկական, ռիթմական և հնչյունական կողմերի համարժեք վերարտադրության խնդիրների հետ։ Եղիշե Չարենցի թարգմանությունները ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկուցտեսանելիորեն ներկայացնում են, թե ինչպես է հայ բանաստեղծը վերարտադրել բնագրի ռիթմը, չափը և արտասանական ընդհանուր հնչերանգը՝ հասնելովթարգմանական գրեթե կատարյալ համարժեքության։ Մայակովսկուց Չարենցի կատարած ութ գործերի կամ դրանց հատվածների թարգմանությունները տպագրվել են «Նոր ուղի» ամսագրի1930թ. 4-5 ապրիլ-մայիս համարում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 1920-ական թթ. սկզբներից Մայակովսկու պոեզիան թե՛ ձևով և թե՛ գաղափարական միտումներով մեծ ազդեցություն ուներ Չարենցի ստեղծագործության վրա, կարելի է ենթադրել, որ այդ գործերից շատերնարդեն թարգմանած են եղել և տպագրության են հանձնվել միայն ռուս բանաստեղծի ողբերգական մահից 14 ապրիլի, 1930 մի քանի օր անց։ Այդ գործերը, որոնք վերաբերում են Մայակովսկու ստեղծագործության վաղ շրջանին 1913-1920,գրված են ամենատարբեր չափերով ու տաղաչափական սկզբունքներով, ևՉարենցը բոլոր դեպքերումկարողացել է բանաստեղծական վարպետությամբ գտնել տաղաչափական այն համարժեք ձևը, որը հնարավորություն կտարառանց ռիթմական մեծ փոփոխությունների թարգմանել ռուս բանաստեղծին։ Առավել ևս դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ Չարենցը մշտապես հակված էր ռուս և համաշխարհային պոեզիայից ստեղծագործաբար յուրացնելու բանաստեղծության կառուցման նորանոր ձևեր, իսկ Մայակովսկու տոնիկական ակցենտային ոտանավորը նա արդեն մեծապես կիրառել էր իր ավելի վաղ շրջանի գործերում։ Զուգահեռաբար ներկայացնելով ռուսերեն և հայերեն տեքստերից հատվածներ՝ հոդվածում քննության են ենթարկվել դրանց տաղաչափական և ռիթմական սկզբունքները,նմանություններն ու տարբերությունները։
Բանալի բառերՎլադիմիր Մայակովսկի Եղիշե Չարենց բանաստեղծական թարգմանություն տաղաչափական համարժեքություն սիլաբո-տոնիկական չափեր դոլնիկներ շեշտային ոտանավոր։
