Լիլիթ Գեղամյան - ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆ ՄԱՅՔԼ ՕՆԴԱՉԻԻ «ԱՆԳԼԻԱՑԻ ՊԱՑԻԵՆՏԸ» ՎԵՊՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածն ուսումնասիրում է մշակութային ինքնության դեկոնստրուկցիան Մայքլ Օնդաչիի «Անգլիացի պացիենտը» վեպում։ Համաձայն Ստյուարտ Հոլլի և Էդվարդ Սաիդի՝ մշակութային ինքնությունը հիմնականում «դառնալու» հարց է․ այն կայուն չէ, այլ ձևավորվում է ժամանակի ընթացքում։ Հետգաղութային միջավայրում այս գործընթացի ժամանակ գաղութացվածը սկսում է ընդօրինակել գաղութարարի մշակույթը, ինչի արդյունքում ձեռք է բերում հիբրիդային ինքնություն։ «Անգլիացի պացիենտը» վեպում հետգաղութային մշակութային ինքնությունը նաև ենթարկվում է դեկոնստրուկցիայի, որի արդյունքում ինքնությունը դառնում է երերուն։ Ինքնությունը կազմաքանդվում է, սակայն, դեկոնստրուկցիայի յուրահատկության շնորհիվ, ի վերջո կրկին վերակառուցվում է։
Բանալի բառերհետգաղութատիրություն մշակութային ինքնություն ընդօրինակում հիբրիդություն դեկոնստրուկցիա երկբևեռ հակադրություններ վերակառուցում։
