Հրաչյա Սարիբեկյան - ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ԴԻԽՈՏՈՄԻԱՆ ԼՈՒԻԶԱ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածում վերլուծված է Արևելք-Արևմուտք դիխոտոմիան Լուիզա Ասլանյանի արձակում։ Խնդիրը նախ դիտարկված է հայ և համաշխարհային գրականության ընդհանուր կոնտեքստում։ Նկատված է, որ սույն դիխոտոմիան առանցքային մոտիվ է Լասի արձակում, և այն, որ այդ մոտիվի ինքնատիպ ընդհանրացումները առանձնացնում է այս գրողին սփյուռքահայ գրականության ողջ համատեքստում, քանի որ ֆրանսահայ և սփյուռքահայ գրականության մեջ թեմային ամենախորքային կերպով Լասն է անդրադարձել հենց։ 1923 թ. Իրանից Ֆրանսիա տեղափոխված Լուիզա Ասլանյանն ի տարբերություն սերնդակից ֆրանսահայ գրողների փարիզյան իրականությունն ու արևմտյան քաղաքակրթությունը պատկերում է առարկայորեն ոչ այնքան կոկրետ, որքան Արևելքը, և ավելի շատ վերացարկվում է իրականության պատկերումից՝ ներկայացնելով Արևմուտքը որպես մեքենայացման ու նյութապաշտության օրրան։ Հակադրելու համար Արևելքն ու Արևմուտքը Լասը դիմում է փոխաբերությունների․ Արևելքը նրա համար հոգի է, Արևմուտքը՝ միտք, որ վերածվում է անհոգի մեքենայի, Արևմուտքը անհատ, Արևելքը՝ անհատականության մերժում, Արևելքը՝ հեքիաթ և երազ, Արևմուտքը՝ նյութապաշտ իրականություն։ Հեղինակի միակ՝ «Հարցականի ուղիներով» վեպի չորս հերոսները Արևելք-Արևմուտք երկընտանքի առջև են կանգնած։ Նրանցից մեկը մնում է Թավրիզում, և այստեղ խորտակվում են նրա երազանքները։ Մյուսը, կրթություն ստանալով Փարիզում, վերադառնում է Թավրիզ, բայց միջավայրը նրան իր կրթության իրացման հնարավորություն չի տալիս։ Լասի համար ելքը երկու կին հերոսների ընտրությունն է։ Մեկը մնալով Փարիզում՝ անդամագրվում է կոմունիստական կուսակցությանը, մյուսը Լասի այդպես էլ իրականություն չդարձած երազանքն ու դիրքորոշումն է որոշում իրացնել՝ մեկնել Խորհրդային Հայաստան, որտեղ էլ, ըստ հեղինակի պատկերացման, լուծվում են Արևելք-Արևմուտք հակասությունները։
Բանալի բառերԱրևելք Արևմուտք դիխոտոմիա կոնֆլիկտ հոգի մեքենայացում հեքիաթ
