Լիաննա Բաղդասարյան - ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿՆՈՋ ԱՐՔԵՏԻՊԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Կնոջ՝ Անիմայի կերպարը, դարերի ընթացքում էվոլյուցիայի ենթարկվելով, 19-րդ դարի վերջից սկսած, պահպանելով ավանդական բոլոր բնութագրումները, նշանավորում է կնոջ կերպարի զարգացման նոր փուլը, իսկ հեքիաթի ժանրն էլ՝ որպես արքետիպերի դրսևորման լավագույն միջոց, լի է կոլեկտիվ անգիտակցականի համամարդկային պատկերներով, այդ թվում՝ ճակատագրական կնոջ կերպարով։ Այս խնդիրը ինքնատիպ դրսևորումներով է հանդես գալիս նաև ժամանակակից գեղարվեստական մտածողության մեջ, մասնավորապես հեղինակային հեքիաթի ժանրում։ Սույն հոդվածը փորձ է ուսումնասիրելու ճակատագրական կնոջ արքետիպի գեղարվեստական իմաստավորումը ըստ Լևոն Խեչոյանի «Տան պահապան հրեշտակը» ժողովածուի հեքիաթների, Էլֆիք Զոհրաբյանի «Սիրո ջերմաչափը» հեքիաթի՝ դրանք զուգահեռելով Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, «Փարվանա» բալլադի և Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի կանանց կերպարների հետ։ Արքետիպերը, ունենալով համամարդկային բնույթ, յուրաքանչյուր մշակույթում յուրովի են դրսևորվում՝ հիմնվելով անհատի հոգեկան զարգացման վրա, և Անիման էլ՝ կոլեկտիվ անգիտակցականի արքետիպը, գիտակցական շերտում կարող է դրսևորվել նաև ճակատագրական կնոջ կերպարի միջոցով։ Հոդվածի նպատակն է վերոնշյալ ստեղծագործություններում ճակատագրական հայ կնոջ առանձնահատկությունները վերհանելով՝ ներկայացնել հայ ազգային մտածողության և աշխարհընկալման ինքնատիպությունները հեղինակային հեքիաթի ժանրում։ Հոդվածում կիրառվել են վերլուծական և համեմատական մեթոդները։ Համեմատելով Թմկա տիրուհու, Նազենիկի, Փարվանա արքայադստեր, Արսինեի և Խեչոյանի հեքիաթների կանանց կերպարները՝ հասկանալի է դառնում, որ հայ գրականության մեջ այս առեղծվածային կանայք հիմնականում պահպանում են ճակատագրական կնոջը բնորոշ երեք հիմնական բնութագրումները՝ արտաքին գեղեցկությունը, գրավչությունը և իր շուրջը ուղղակի կամ անուղղակի կերպով մահ պատճառելու կարողությունը, սակայն հիմնական բնութագրումներին զուգահեռ ճակատագրական հայ կանայք աչքի են ընկնում այս երեք հիմնական բնութագրումների յուրովի մոտեցումով, երբեմն հիմնական բնութագրումներից որևէ մեկի բացակայությամբ։
Բանալի բառերՅունգ արքետիպ Անիմա Անիմուս ճակատագրական կին խորհրդանիշ-պատկեր հեղինակային հեքիաթ։
Լիաննա Բաղդասարյան - ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿՆՈՋ ԱՐՔԵՏԻՊԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Կնոջ՝ Անիմայի կերպարը, դարերի ընթացքում էվոլյուցիայի ենթարկվելով, 19-րդ դարի վերջից սկսած, պահպանելով ավանդական բոլոր բնութագրումները, նշանավորում է կնոջ կերպարի զարգացման նոր փուլը, իսկ հեքիաթի ժանրն էլ՝ որպես արքետիպերի դրսևորման լավագույն միջոց, լի է կոլեկտիվ անգիտակցականի համամարդկային պատկերներով, այդ թվում՝ ճակատագրական կնոջ կերպարով։ Այս խնդիրը ինքնատիպ դրսևորումներով է հանդես գալիս նաև ժամանակակից գեղարվեստական մտածողության մեջ, մասնավորապես հեղինակային հեքիաթի ժանրում։ Սույն հոդվածը փորձ է ուսումնասիրելու ճակատագրական կնոջ արքետիպի գեղարվեստական իմաստավորումը ըստ Լևոն Խեչոյանի «Տան պահապան հրեշտակը» ժողովածուի հեքիաթների, Էլֆիք Զոհրաբյանի «Սիրո ջերմաչափը» հեքիաթի՝ դրանք զուգահեռելով Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, «Փարվանա» բալլադի և Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի կանանց կերպարների հետ։ Արքետիպերը, ունենալով համամարդկային բնույթ, յուրաքանչյուր մշակույթում յուրովի են դրսևորվում՝ հիմնվելով անհատի հոգեկան զարգացման վրա, և Անիման էլ՝ կոլեկտիվ անգիտակցականի արքետիպը, գիտակցական շերտում կարող է դրսևորվել նաև ճակատագրական կնոջ կերպարի միջոցով։ Հոդվածի նպատակն է վերոնշյալ ստեղծագործություններում ճակատագրական հայ կնոջ առանձնահատկությունները վերհանելով՝ ներկայացնել հայ ազգային մտածողության և աշխարհընկալման ինքնատիպությունները հեղինակային հեքիաթի ժանրում։ Հոդվածում կիրառվել են տեքստաբանական վերլուծության և համեմատական բանասիրության մեթոդները։ Համեմատելով Թմկա տիրուհու, Նազենիկի, Փարվանա արքայադստեր, Արսինեի և Խեչոյանի հեքիաթների կանանց կերպարները՝ հասկանալի է դառնում, որ հայ գրականության մեջ այս առեղծվածային կանայք հիմնականում պահպանում են ճակատագրական կնոջը բնորոշ երեք հիմնական բնութագրումները՝ արտաքին գեղեցկությունը, գրավչությունը և իր շուրջը ուղղակի կամ անուղղակի կերպով մահ պատճառելու կարողությունը, սակայն հիմնական բնութագրումներին զուգահեռ ճակատագրական հայ կանայք աչքի են ընկնում այս երեք հիմնական բնութագրումների յուրովի մոտեցումով, երբեմն հիմնական բնութագրումներից որևէ մեկի բացակայությամբ։
Բանալի բառերԲանալի բառեր — Յունգ արքետիպ Անիմա Անիմուս ճակատագրական կին խորհրդանիշ-պատկեր հեղինակային հեքիաթ։
