Սոնա Ալավերդյան - ՇՐՋԱՆԱԿՄԱՆ ՀՆԱՐԸ՝ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋՈՑ՝ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՎԵՊՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածն ուսումնասիրում է Գ. Խանջյանի «Հիվանդանոց» վեպը՝ կարևորելով ինքնության ճգնաժամի, որոնման և նոր ինքնության կառուցարկման հարցերի արծարծման համար շրջանակման հնարի կիրառման առանձնահատկությունները: Ստեղծագործության կառուցվածքային վերլուծությամբ ցույց է տրվում, որ վեպը ծավալվում է հորիզոնական դասավորությամբ պատումային երեք շրջանակների աստիճանական շղթայական կառուցմամբ, և պատումներից յուրաքանչյուրն իր հերթին ընդգրկում է ուղղահայաց դասավորությամբ պատումային այլ շրջանակներ: Պոստմոդեռնիզմի տեսության հիման վրա հոդվածն այն տեսակետն է առաջ քաշում, որ վեպում շրջանակման հնարը դառնում է այն միջոցը, որը պատմողին թույլ է տալիս հասարակական ու պատմաքաղաքական փոփոխություններն ընկալելու նպատակով ապակառուցարկելու իրականությունը և միկրոաշխարհների առանձնացմամբ հակադրելու խորհրդային հիվանդանոցային և հետխորհրդային հետհիվանդանոցային ժամանակաշրջանները: Ավելին՝ հոդվածը պնդում է, որ շրջանակման հնարը երկու աշխարհների սահմանագծին կանգնած հերոսի համար ծառայում է որպես ճանաչողական փրկօղակ, որը նա օգտագործում է՝ խճճված, քաոսային իրադրության մեջ չխելագարվելու նպատակով իրերն ու երևույթները միմյանից բաժանելու և հետագայում սեփական կյանքի տարբեր կողմերը վերակազմավորելու ու կարգաբերելու համար: Այնուամենայնիվ, ստեղծագործության մանրամասն վերլուծությամբ եզրակացվում է, որ պատմողի ջանքերը այդպես էլ չեն տալիս շոշափելի այն արդյունքը, որին նա ձգտում է վիպական տիրույթում:
Բանալի բառերԳ. Խանջյան «Հիվանդանոց» հետխորհրդային Հայաստան ինքնության որոնում շրջանակված արձակ շրջանակման հնար պատումային մակարդակներ դիեգեսիս մետադիեգեսիս պատումի գործառույթ:
Մերի Խաչատրյան - ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՅԼԱՇԽԱՐՀԻ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Լեզուն՝
Հայերեն
Կերպարանափոխությունը կամ մետամորֆոզը հունարեն “metamorphosis” բա¬ռից լայ-նո¬րեն տա¬րած¬¬ված է աշխարհի տարբեր ժողովուրդների առասպելաբանության, բա¬նահյու¬սու-թյան, գեղարվեստական գրականության տարբեր ժանրերում: Այս դիտանկ¬յու¬նից առանձնանում է հատ¬կապես հեքիաթի ժանրը, որը, սերտորեն կապված լինելով հնագույն դիցաբանական պատ¬կե¬րացումների, ծիսապաշտամունքային հավատա¬լիք¬ների, մարդու հոգևոր գործունեության, աշ¬խարհընկալման առանձնահատկու¬թ¬յունների հետ, բացահայտում է աշխարհի մասին մարդու ու¬նե¬ցած նախնական պատ¬կերա¬ցում¬ները, որոնց շարքում ուրույն տեղ ունեն նաև կերպարանա¬փոխ¬ման մասին հավատա¬լիք¬ները։ Կերպարանափոխության մոտիվը, լինելով հեքիաթների սիրված, տարածված և հայտ¬նի հնարներից մեկը, արտահայտվել է նաև հայ դասա¬կան գրականության նշա¬նավոր դեմքերից մե¬կի՝ Ղազարոս Աղայանի հեքիաթական աշխարհում։ Այն վառ դրսևոր¬վել է «Եղեգնուհի», «Զանգի-Զրանգի», «Արեգնազան կամ կախար¬դա¬կան աշխարհ», «Քիչ էլ, քիչ էլ», «Օձամանուկ և Արևահատ» հեքիաթներում՝ հա¬ղորդելով հեքիաթի տեքստին գունագեղություն և ծառայելով սյուժեի զար¬գաց¬մանը։Այս աշխատանքի շրջանակներում ուսումնասիրելով հնագույն ժամանակներից ի վեր մար¬¬¬դու և ոգեղենացած առարկաների, կենդանիների միջև պատկերացվող փոխա¬դարձ և խորհրդա¬¬վոր կերպարանափոխումերի մասին հավատալիքները, փո¬խակերպ¬ման շուրջ բանա-գի¬տության, գրականագիտության մեջ արտահայտված մի շարք պատ¬կերացումները՝ հնարա¬վո-րու¬թյուն ենք ստանում նորովի քննելու Ղա¬զա¬րոս Աղայանի ստեղծագործական աշխարհը, առա¬վել խորքային պատկերացում կազմելու գեղար¬վես¬տա¬կան տեքստի շրջանակում կերպարանա¬փո¬խության մոտի¬վի դրսևորման և գործա¬ռու¬թային նշանակության վերաբերյալ։
Բանալի բառերՂազարոս Աղայան կերպարանափոխության մոտիվ hրաշա¬պա¬տում հեքիաթ գործառույթ հավատալիք սեռափոխություն այլաշխարհ ան¬¬ցումային ծես պատիժ փրկություն:
