«Մխիթար Սպարապետ» պատմավեպի վավերականությունը

Հեղինակներ

  • Աելիտա Դոլուխանյան Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան

Ամփոփում

Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը Րաֆֆու հռչակավոր «Դավիթ Բեկ» վեպի շարունակությունն է: Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի ազգային-ազատագրական կռիվները (1722-1730) իրենց արձագանքն են գտել ոչ միայն հայկական աղբյուրներում, այլև հայտնի են եվրոպացի հայագետներին, որոնք այդ մասին խոսում են հիացմունքով: Պատմավիպասանը Սյունիքի ու Արցախի ազատագրական պատերազմը գեղարվեստորեն պատկերելուց առաջ պատմական աղբյուրներով ստուգել է իր գրածի վավերականությունը:

Սերո Խանզադյանի համար պատմական թեմայով վեպ գրելը եղել է գրողի ներքին պահանջը: Նա հավատացած էր, թե պայքարն ու հայ ազգի աննկուն ոգին է նրա գոյությունը պահպանել դարերի ընթացքում: Դրա համար էլ Վարդանանք, խութեցիները, Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը, կոտրելով դարերի անջրպետները, միավորվում են ազգապահպանման սրբազան գաղափարի շուրջ:

Հեղինակի կենսագրությունը

Աելիտա Դոլուխանյան, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հղումներ

Րաֆֆի, Երկերի ժողովածու տասը հատորով, հ. VI, Երևան, 1956

Ս.Արզումանյան, Սովետահայ վեպը, գիրք երրորդ, Երևան, 1986

Րաֆֆի, Երկերի ժողովածու տասը հատորով, հ. X, Երևան, 1959

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-05-25