Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ՝ Էլյուար, Արագոն, Ապոլիներ, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածք։ Հայ բանաստեղծները, թեև ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով իրենց մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։
Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան ժամանակակից հայ գրականություն սեր հիշողություն երազ լեզվի ազատություն ավանգարդ բանաստեղծական համաձուլվածք
Պետրոս Դեմիրճյան - ԹՈՎՄԱՍ ԹԵՐԶՅԱՆԸ՝ ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Լեզուն՝
Հայերեն
XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ, գեղագետ, թարգմանիչ Թովմաս Թերզյանը 1840-1909 մի քանի տասնամյակի բեղմնավոր մանկավարժական գործունեության ընթացքում աճեցրել է ապագա նույնքան անվանի ազգային գրական, կրթական-մշակութային գործիչներ: Նրանցից մեկն էր տաղանդաշատ գրող, հրապարակագիր, խմբագիր ու մանկավարժ Եղիա Տեմիրճիպաշյանը 1851-1908, որը միշտ էլ մեծագույն ակնածանքով է հիշատակել ու արտահայտվել իր սիրելի ուսուցչի մասին:
Բանալի բառերԹովմաս Թերզյան Եղիա Տեմիրճիպաշյան Ղևոնդ Ալիշան ուսուցիչ աշակերտ բանախոս բանաստեղծ
Արա Առաքելյան - ԴԱՆՏԵՆ` ԳԱՂՏՆԱԳԻՐ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածում դիտարկվում են խնդիրներ, որոնք կապված են Դանտեի գրական ժառանգության գաղտնագրական և հերմենևտիկ կողմերի հետ, որոնց հանդեպ գիտական հետաքրքրությունը վերջին ժամանակներում օրեցօր աճում է: Դրա վկայությունն են արևմտյան, ռուս և հայ հեղինակների ծավալուն աշխատությունները Ռ. Գվարդինի, Գ. Ռոսետի, Է. Արու, Ա. Ռեգինի, Լ. Վալլի, Բ. Սերխիո, Ռ. Գենոն, Հ. Էդոյան, Լ. Կարսավին, Վ. Նազարով և ուրիշներ:Առաջին հատվածում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ կյանքի բոլոր կողմերի, Աստծու, տիեզերքի և մարդու մասին ամեն ինչ ասելու միտումը պայմանավորում է մեծ բանաստեղծի ժառանգության հանդեպ ոչ միայն հումանիտար, այլև բնական գիտությունների հետաքրքրությունը Գալիլեյ, Ֆլորենսկի, Վայլ և այլք: Դանտեի գաղտնագրությունը դիտարկվում է համակարգայնության հետ՝ այն գնահատելով իբրև համակարգված գաղտնագրություն: Միաժամանակ խորացվում է այն կարծիքը, որ Դանտեն, փաստորեն, փորձում է ստեղծել մի բան, որ դուրս է գրականության ավանդական պատկերացումներից:Երկրորդ հատվածում դիտարկվում են Դանտեի գաղտնագրության առանձնահատկությունները, ընգծվում է այն հանգամանքը, որ գրողի գրական ժառանգությունը ամբողջապես լի է գաղտնագրական տարրերով, որոնք հետևանք են նրա աշխարհայացքի, կյանքի և լեզվամտածողության: Գաղտնագրական իր պատկերացումները նա կյանքի է կոչում խորհրդանիշների միջոցով:Վերջին հատվածի քննարկման նյութը Դանտեի սրբազան պոեմում գաղտնագրական դրսևորումներն են՝ խորհրդանիշները, ոճական առանձին ֆիգուրները և այլն: Խորհրդանիշները մեկնաբանվում են՝ ըստ տիպաբանական խմբերի՝ խորհրդանիշներ, որոնք բնորոշ են ողջ պոեմին, և խորհրդանիշներ, որոնք բնորոշ են պոեմի միայն առանձին հատվածներին: Հետևելով Դանտեի խորհրդին՝ ուշադրություն է դարձվում հատկապես խորհրդանիշների չորրորդ՝ այլաբանական մետաֆիզիկ իմաստներին:
Բանալի բառերԳաղտնագրություն համակարգայնություն լեզվամտածողություն էլիտար բանաստեղծություն միջնադարյան կրոնամիստիկական միաբանություններ խորհրդանիշ տառացի իմաստ այլաբանական իմաստ
