Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА
  • Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ՝ Էլյուար, Արագոն, Ապոլիներ, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածք։ Հայ բանաստեղծները, թեև ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով իրենց մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։

    Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան ժամանակակից հայ գրականություն սեր հիշողություն երազ լեզվի ազատություն ավանգարդ բանաստեղծական համաձուլվածք

  • Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ Էլյուարը, Արագոնը, Ապոլիները, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածություն։ Հայ բանաստեղծները՝ ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով ազգային մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։

    Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան սիմվոլիզմ սյուրռեալիստներ ազգային շեշտադրումներ

  • Կարեն Խուրշուդյան - ամեմատական քննություն՝ Սլավիկ Չիլոյանի, Դավիթ Հովհաննեսի, Ֆիլիպ Սյուպոյի, Տրիստան Ցառայի և Ռենե Կրևելի ստեղծագործությունների
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն համեմատական քննությունը նպատակ ունի բացահայտել սյուրռեալիստական ընկալումները ֆրանսիական Սյուպո, Ցառա, Կրևել և հայ Հովհաննես, Չիլոյան տեքստերում՝ վերլուծություն կատարելով չորս հիմնական առանցքներով՝1. Լեզվի և նշանի ազատագրում,2. Մահը, մարմինը և դիակի մետաֆիզիկան,3. Քաղաքականությունը և երազը՝ հեղափոխություն և հիասթափություն,4. Իրականի հարությունը՝ դեպի նոր հոգևոր տիրույթ։

    Բանալի բառերՍլավիկ Չիլոյան Դավիթ Հովհաննես Ֆիլիպ Սյուպո Տրիստան Ցառա Ռենե Կրեվել սյուրռեալիզմ պատկերային մանտրա անտինորմատիվ լեզու փիլիսոփայական մինիմալիզմ մահ լեզու ազատություն:

  • Կարեն Խուրշուդյան - Համեմատական քննություն՝ Սլավիկ Չիլոյանի, Դավիթ Հովհաննեսի, Ֆիլիպ Սյուպոյի, Տրիստան Ցառայի և Ռենե Կրևելի ստեղծագործությունների