Վահե Արսենյան - ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՔՍՊԻՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Սույն հոդվածի շրջանակներում մենք ուսումնասիրել ենք Շեքսպիրի ողբերգություններում ուժի և փառասիրության թեման։ Շեքսպիրի ողբերգությունները մարդկային բնույթի մութ կողմերի մանրամասն ուսումնասիրություններ են, որոնք շոշափում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են փառասիրությունը, իշխանությունը, դավաճանությունը և մարդկային թերությունների անխուսափելի հետևանքները։ Այս պիեսների կենտրոնում հաճախ գտնվում է ողբերգական հերոսը՝ բարձր կարգավիճակ ունեցող կերպարը, որն ունի ճակատագրական թերություն, որը և հանգեցնում է նրա անկմանը։ Այս թերությունը, լինի դա փառասիրություն, նախանձ, թե գոռոզություն, հիմք է հանդիսանում ինչպես կերպարի, այնպես էլ վերջինիս միջավայրի քայքայման համար։ Հիմնական տեքստերը և տեսական մոտեցումները վերլուծելով՝ սույն հոդվածը նպատակ ունի բացահայտել ուժի և փառասիրության հիմքում ընկած դինամիկան՝ ուսումնասիրելով դրանց դերը բնավորության ձևավորման, հակամարտությունների զարգացման և, ի վերջո, պատմության ընթացքը որոշելու գործում։ Սույն ուսումնասիրության միջոցով մենք ավելի խորը պատկերացում ենք կազմում այն մասին, թե ինչպես են այս ուժերը շարունակում ազդել մեր աշխարհի վրա այսօր՝ հիշեցնելով մեզ ձգտումների և բարոյականության միջև հավերժական պայքարի մասին։
Բանալի բառերՇեքսպիր իշխանություն Մակբեթ փառասիրություն ողբերգություն գերիշխանություն ուժ հեղինակություն սուպեր էգո Արքա Լիր
Վահե Արսենյան - Շեքսպիրյան բեմից մինչև էկրան. դրամատուրգիայի, լեզվի և սիմվոլիզմի փոխակերպումը Կառլո Կարլեյի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում
Լեզուն՝
English
Այս անգամ մեր ուսումնասիրության թեման Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի և դրա դասական ոճի էկրանավորումներից մեկի՝ Կառլո Կառլեյի համանուն ֆիլմի համեմատական վերլուծությունն է։ Մեր առջև դրված խնդիրը համապարփակ լուծելու համար ֆիլմը կվերլուծենք համեմատելով Շեքսպիրի բնօրինակ ստեղծագործության հետ, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով Շեքսպիրի դրամատուրգիական բացառիկ ձեռագրին, բանալի տեսարաններին, ծպտյալ և ակներև խորհրդանիշներին, բառախաղերին և երկիմաստություններին, որոնք հնչում են ինչպես գլխավոր կերպանների բերաններով, այնպես էլ երկրորդական կերպարների։ Երկրորդական կերպարների կերպավորումը կարելի է համարել Շեքսպիրի ստեղծագործությունների կինոէկրանավորումների աքիլեսյան գարշապարը։ Այդ կերպարների խոսքն ու վարքը հաճախ է անտեսվում ռեժիսորների կողմից, ինչի արդյունքում շեքսպիրյան կարևորագույն ուղերձներն ու հատկապես թաքնված խորհրդանիշները դուրս են մնում ֆիլմերից։ Կառլո Կառլեյի «Ռոմեո և Ջուլիետ»-ը, որ նկարահանվել է 2013 թ․-ին և մինչ այժմ ֆիլմի դասական վերջին էկրանավորումն է։ Երկխոսությունների տեքստի առումով այն բավականաչափ շեղվում է Շեքսպիրի բնագրից և հնարավորինս պարզեցնում է շեքսպիրյան երկխոսությունները, ինչը ֆիլմը ավելի մատչելի է դարձնում կինոդիտողի համար։
Բանալի բառերկինոխորհրդանիշ երկիմաստություն երկրորդական կերպար ծպտյալ խորհրդանիշ էրոս տանատոս էկրանավորում սեռականություն Ձեֆիրելի Շեքսպիր բառախաղ բանալի տեսարան
Շուշանիկ Թամրազյան - ՀՅՈՒԳՈՅԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ԳԻՆՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ «ԼՈՒԿՐԵՑԻԱ ԲՈՐՋԻԱՅԻ» ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՈՒՄ II/I/5,6
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածը նվիրված է շեքսպիրյան ժառանգության դրսևորումներին Հյուգոյի թատերգության մեջ, մասնավորապես՝ «Լուկրեցիա Բորջիայում», որտեղ առանձնահատուկ դեր է վերապահված գինուն՝ ամենախորքային իր երկակիությամբ: Քննելով շեքսպիրյան ժառանգության առանձին դրսևորումները պիեսի կերպարաստեղծման սկզբունքներում և բովանդակային հարցադրումներում ինչպես, օրինակ, վրեժի հետևողական արժեզրկման հարցը՝ օժտված բեմական առավելագույն արդյունավետությամբ՝ ուսումնասիրությունը մասնավորապես անդրադառնում է գինու փորձության հանգուցային դրվագին «Լուկրեցիա Բորջիայի» երկրորդ արարի հինգերորդ և վեցերորդ տեսարաններում՝ համադրելով այն մեկ այլ՝ շեքսպիրյան գինու փորձության տեսարանի հետ: Այս առանցքային դրվագը, որտեղ Լուկրեցիան սպանում, ապա հարություն է տալիս իր որդուն, առնչությունների ուրույն եզր է գծում կանացի երկու կերպարների՝ Գերտրուդի ու Լուկրեցիայի միջև. երկու մայր՝ կանգնած իրենց զավակների առջև, որոնց պետք է փրկեն գինու ծուղակից: Երկու դեպքում էլ՝ թե՛ «Համլետի» վերջին արարվածի երկրորդ տեսարանում, թե՛ «Լուկրեցիա Բորջիայի» երկրորդ արարվածի հինգերորդ և վեցերորդ տեսարաններում, գինու բեմականացված ծուղակում հայտնված զավակի ֆիզիկական փրկությունը կանացի կերպարի համար վերածվում է յուրօրինակ ներքին, բարոյական փորձության, որով, ի վերջո, հեղինակը, հավատարիմ մարդակենտրոն ավանդույթին, փրկում է հենց իր՝ մոր կերպարը հանդիսատեսի հայացքում:
Բանալի բառերԲանալի բառեր. շեքսպիրյան ժառանգություն կլասիցիզմ ռոմանտիզմ դրամա կերպարաստեղծման մարդակենտրոն սկզբունք գինու փորձություն վերընթերցում:
