Աշխեն Բադոյան - «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐԸ ՄԻԳԵԼ ԴԵԼԻԲԵՍԻ «ՀԵՐԵՏԻԿՈՍԸ» ՎԵՊՈՒՄ»
Լեզուն՝
Հայերեն
Թեմայի ուսումնասիրության առանցքում 20-րդ դարի իսպանացի գրող՝ Միգել Դելիբեսի 1920-2010, Վալյադոլիդ ստեղծագործություններում քրիստոնեական մոտիվների դրսևորումն է, որն ամբողջապես ամփոփվում է նրա՝ ավելի ուշ շրջանում գրված «Հերետիկոսը» 1998 վեպում։ Վեպն ունի պատմական հիմք, մեզ պատմում է հերետիկոսների հանդեպ ինկվիզիցիայի դաժանությունների մասին։ Գրելով 16-րդ դարի հռոմեական եկեղեցու սպասավորների անողոք վերաբերմունքի, թագավորամետ, ծպտված հասարակության մասին, Դելիբեսը նույն հարթության վրա է դնում 20-րդ դարի կաթոլիկ եկեղեցու և գեներալ Ֆրանկոյի ռեժիմի ճնշման տակ գտնվող ժողովրդին։ Այս քայլով Դելիբեսը ևս մեկ անգամ հիշեցնում է Իսպանիայի երկարատև անառողջ մթնոլորտի մասին։ Ինչպես Իսպանիան, այնպես էլ՝ իսպանացիները բաժանված են երկու մասի։ Ստեղծելով «Հերետիկոսը» վեպը՝ Դելիբեսը փորձում է ցույց տալ, թե ինչպես են բռնապետության ու պատերազմյան հզոր ալիքները փոխում հասարակության ներքին հավասարակշռությունը, չթողնելով տվյալ երկրին, իր դեպքում՝ սիրելի Իսպանիային, ապրել խաղաղ, անցնցում կյանքով, և որ ժամանակային մեծ տարածությունն անգամ չի կարող բարելավել իրավիճակը, իսկ պատմությունը կրկնվում է, եթե ոչինչ հիմնահատակ չի փոխվում։
Բանալի բառերԿիպրիանոս հերետիկոս եկեղեցի հավատք դայակ մեղք դատավճիռ։
