Կարոլինա Խաչատրյան - ՖԼԱՆՅՈՐԸ ՊՈԼՍՈՒՄ. ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԻ ԺԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՊՏՈՒՅՏ ՄԸ ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈՒ ՄԵՋ» ԱԿՆԱՐԿԱՇԱՐՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածը նվիրված է Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» ակնարկաշարի մեկնաբանությանը՝ այն դիտարկելով որպես ֆիզիոլոգիական ակնարկի յուրահատուկ տեղայնացում և ֆլանյորի կերպարի իրականացում արևմտահայ քաղաքային միջավայրում։ Հենվելով XIX դարի ֆրանսիական ֆիզիոլոգիական ակնարկի ժանրային ավանդույթի և Վալտեր Բենիամինի տեսության վրա՝ հոդվածը դիտարկում է պարոնյանական ֆլանյորին ոչ միայն որպես թեմատիկ կերպար, այլև որպես ժանրաստեղծ կատեգորիա, որը ձևավորում է դիտարկման, ընթերցման և գրային արտադրության ամբողջ համակարգը։Վերլուծությունը ցույց է տալիս, որ Պարոնյանի ֆլանյորը կառուցվածքային առումով համադրելի է ֆրանսիական մոդելի հետ՝ դրսևորելով դիտորդական հայացք, սոցիալական տիպաբանություն և քաղաքային տարածքի դիմագիտական ընթերցում։ Միևնույն ժամանակ Օսմանյան կայսրության բազմազգ և քաղաքականապես լարված համատեքստում ֆլանյորի դիտորդական հայացքը ձեռք է բերում նաև հասարակական քննադատության և ազգային ինքնագիտակցության արթնացման գործառույթ, ինչը պայմանավորում է դրա տարբերակիչ առանձնահատկությունը եվրոպական մոդելներից։
Բանալի բառերՀակոբ Պարոնյան ֆիզիոլոգիական ակնարկ ֆլանյոր կատակերգություն երգիծանք Կոստանդնուպոլիս
