Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА
  • Մկրտիչ Մկրտչյան - ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ՄԻԿՐՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Անրի Վերնոյի «Մայրիկ» ինքնակենսագրության հիման վրա
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն հոդվածն ուսումնասիրում է ինքնակենսագրության զարգացող դերը՝ գրական ժանրից մինչև արժեքավոր պատմական աղբյուր։ Հոդվածում առաջ է քաշվում այն գաղափարը, որ ինքնակենսագրությունը կարող է ծառայել որպես միկրոպատմություն՝ առաջարկելով յուրահատուկ տեսակետ որոշ մարդկանց կամ խմբերի փորձի մասին` ավելի լայն պատմական իրադարձությունների շրջանակներում։ Գործածելով նկարագրական և պատումի վերլուծության մեթոդը` հոդվածում ուսումնասիրվում է Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ինքնակենսագրությունը։ Այստեղ ցույց է տրվում, թե ինչպես է մեկ անձնական պատմությունը լուսավորում 20-րդ դարի սկզբին Մարսելում հաստատված հայ փախստականների կյանքը։ Վերնոյի մանրամասն նկարագրությունները, սկսած իր ընտանիքի դժվարին ճանապարհորդությունից մինչև նոր, երբեմն ոչ բարեկամական միջավայր, ցույց են տալիս, թե ինչպես կարող են թվացյալ փոքր, աննշան մանրուքներն օգնել հասկանալու պատումի ամբողջական համատեքստը՝ միաժամանակ նպաստելով համայնքի անցյալի նրբերանգային ընկալմանը։

    Բանալի բառերպատումի նշանագիտություն միկրոպատմություն ինքնակենսագրություն անձնական պատում Մարսել Մայրիկ Անրի Վերնոյ

  • Հասմիկ Հակոբյան - ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՄԵՏԱԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ» ՎԵՊՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հայոց պատմական անցյալի և ներկայի քննության, արժևորման, վերաիմաստավորման թեման մշտարդի է և կարևոր տեղ է զբաղեցրել ու զբաղեցնում հայ գրականության մեջ։ Ի տարբերություն դասական պատմագրության՝ պատմական թեմատիկայով ժամանակակից գրականությունը ոչ թե պարզապես պատմություն է պատմության մասին, այլ քննական անդրադարձ է պատմությանը և պատմագրությանը, որի նպատակը պատմությանը վերլուծաբար ու քննադատաբար մոտենալն է՝ նոր ճշմարտություններ և ներկայի ու ապագայի բանալիներ որոնելու նպատակով։ Նմանատիպ գործերից է Վ․ Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը, որը պետք է քննենք՝ առանցքում ունենալով հետմոդեռնիստական, մասնավորապես Լինդա Հաթչոնի առաջ քաշած պատմագրական մետագեղարվեստականության տեսության սկզբունքները, ժամանակակցի ընկալման տեսանկյունից պատմական անցյալի ներկայացման միտումները։ Լինդա Հաթչոնի «պատմագրական մետագեղարվեստականության» տեսության հիմքում ընկած է այն գաղափարը, որ պատմագրական գեղարվեստական տեքստերը ոչ միայն պատմական իրադարձությունների վերարտադրություն են, այլև ինքնավերլուծության, ինքնության և պատմության վերաիմաստավորման գործընթացներ, որտեղ մետագրականության տեքստի ինքնագիտակցության տարրերը կարևոր դեր են խաղում։ Այս տեսության շրջանակում «Պողոս-Պետրոս»-ը դիտարկվում է որպես պատմական անցյալի գեղարվեստական վերարտադրման մի ձև, որը զուգահեռորեն քննադատում, վերաիմաստավորում և խճողում է պատմական նարատիվները: Վեպի շարադրանքն ինքնին բազմաշերտ ու բազմատարր է․ վիպական տարածքում հեղինակը համատեղել է դասական պատմագրությանը բնորոշ հատվածներ, իսկ երբեմն էլ շարադրանքը ստանում է մոդեռնիստական ու հետմոդեռնիստական հեգնանք, միջտեքստայնություն, պարոդիա տեքստին բնորոշ հատկանիշներ։

    Բանալի բառերՎահագն Գրիգորյան Լինդա Հաթչոն հետմոդեռնիզմ պատմագրական մետագեղարվեստականություն միջտեքստայնություն պատմություն մետապատմավեպ