Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА
  • Սուրեն Աբրահամյան - ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ ՎԻՊԱԳՐԱԿԱՆ ԱՐՁԱԿԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Գուրգեն Խանջյանի վիպագրական արձակը նոր` 21-րդ դարասկզբին ոչ միայն գեղարվեստական վերելքի շրջան է գծում հայ արձակում, այլև ձևավորում է աշխարհայացքի, պոետիկայի նոր ըմբռնում: Դրա վկայությունն են 21-րդ դարի երկու տասնամյակներին հեղինակի հրապարակած «Լուր չկա» 2006, «Ենոքի աչքը» 2012 և, առանձնապես, «Տու´ր ձեռքդ, պստլո´» 2017 վեպերը, որոնք թեմատիկ և գեղարվեստական ամբողջական համակարգի մասեր են: Ահա ինչու թեմատիկ և աշխարհայացքային միասնության «ներսում» են քննվում Խանջյանի վեպերի գրապատմական նշանակությունը, աշխարհայացքի և պոետիկայի նորությունը:Գուրգեն Խանջյանի վիպագրական արձակի գրական արժեքը` վերլուծական եղանակով, իր ամբողջության մեջ, առաջին անգամ է դառնում քննության նյութ, ինչն ինքնին նորություն է մեր գրականագիտության մեջ:

    Բանալի բառեր Գուրգեն Խանջյան հայ արձակ քննադատություն 21-րդ դարասկզբ աշխարհայացք պոետիկա ներաշխարհ


  • Սիլվա Սուքիասյան - ՆԱՏՈՒՐԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՈԵՏԻԿԱՆ և ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԹՈՄԱՍ ՀԱՐԴԻԻ «ԹԵՍՍԸ ԴԱՐԲՐՎԻԼ ՏՈՀՄԻՑ » ՎԵՊՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն հոդվածը նվիրված է անգլիացի գրող Թոմաս Հարդիի 1840-1928 «Թեսսը Դարբըրվիլ տոհմից» վեպի վերլուծությանը՝ նատուրալիստական պոետիկայի և գենդերային խնդիրների փոխկապակցության տեսանկյունից։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե ինչպես են իրականության նատուրալիստական պատկերման սկզբունքները դետերմինիզմը, միջավայրի ազդեցությունը, պատահականության դերը ներգործում հասարակական կյանքում կին-տղամարդ հարաբերությունների ներկայացման վրա և ձևավորում վեպի գեղարվեստական համակարգը։Հոդվածում հիմնավորվում է, որ Թեսսի կերպարը հանդես է գալիս ոչ միայն որպես անհատական ողբերգության կրող, այլև որպես վիկտորիանական հասարակության գենդերային անհավասարության և երկակի բարոյական չափանիշների քննադատության արտահայտություն։ Միաժամանակ վերլուծվում է սոցիալական միաջավայրի և շրջապատող բնաշխարհի դերը՝ որպես հերոսուհու ճակատագիրը ձևավորող ակտիվ գործոններ։Հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ «Թեսսը Դարբըրվիլ տոհմից» վեպում կնոջ հասարակական կարգավիճակի հետ կապված խնդիրները դառնում են գրողի սոցիալական քննադատության առանցքային գործիքներից մեկը, իսկ նատուրալիստական պոետիկան՝ այդ քննադատության գեղարվեստական հիմքը։

    Բանալի բառերԳենդերային խտրականություն նատուրալիստական պոետիկա դետերմինիզմ վիկտորիանական հասարակություն երկակի բարոյական չափանիշներ կարծրատիպ անհատի ճակատագիր:


  • ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ - ԶԱՀՐԱՏԻ ՊՈԵԶԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում ուսումնասիրվում է Զահրատի պոեզիայի խորհրդապատկերային համակարգը՝ ուշադրության կենտրոնում ունենալով առօրյա առարկաների, բնության երևույթների, կենդանիների, տարածական պատկերների և գրական-մշակութային հղումների խորհրդանշական գործառույթները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Զահրատի բանաստեղծական աշխարհում հողը, ջուրը, պատը, տունը, հայելին, գունդը, լույսը, երկինքը, կենդանիներն ու կենցաղային առարկաները դուրս են գալիս իրենց ուղղակի նշանակությունից և վերածվում հոգեբանական, գոյաբանական, ազգային ու սոցիալական իմաստներ կրող խորհրդապատկերների։Հատուկ ուշադրություն է դարձվում Զահրատի բանաստեղծական մտածողության «փոքր ձև–մեծ իմաստ» սկզբունքին, որի շնորհիվ կարճ և թվացյալ պարզ տեքստերը ձեռք են բերում իմաստային մեծ խտություն։ Ուսումնասիրվում են նաև ինքնության, ինքնօտարման, հիշողության, կյանքի ու մահվան, ազգային պատկանելիության և սոցիալական անհավասարության թեմաները։Հոդվածում կարևոր տեղ է հատկացվում միջտեքստայնությանը։ Զահրատի ստեղծագործական երկխոսությունը Մաշտոցի, Կոմիտասի, Պետրոս Դուրյանի, Հակոբ Պարոնյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների հետ դիտարկվում է որպես գրական ավանդույթի վերաիմաստավորման և ժամանակակից համատեքստում շարունակականության ապահովման միջոց։ Արդյունքում Զահրատի պոեզիան ներկայացվում է որպես առօրյա իրականությունից դեպի փիլիսոփայական, ազգային և համամարդկային ընդհանրացում տանող ինքնատիպ գեղարվեստական համակարգ։

    Բանալի բառերԶահրատ արևմտահայ պոեզիա խորհրդապատկեր խորհրդապատկերային համակարգ պատկերամտածողություն պոետիկա միջտեքստայնություն ինքնություն ինքնաճանաչում ինքնօտարում հող ջուր պատ տուն հայելի լույս կենդանիների խորհրդաբանություն առարկայական աշխարհ հումոր երգիծանք հումանիզմ ազգային հիշողություն գոյաբանական խնդիրներ գրական ավանդույթ միջարվեստայնություն։