Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА
  • Կարեն Խուրշուդյան - Երկեր Ծագող արևի երկրից՝ արևմուտքի ունկերիներին
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը ներկայացնում է Ավետիք Իսահակյանի արձակ ստեղծագործությունների վերլուծությունը՝ ցույց տալով, թե ինչպես է հայ գրողը պատմական և առասպելական կերպարներին բարձրացնում հոգևոր և գոյաբանական որոնման համամարդկային հարթակ։Համեմատական մոտեցմամբ բացահայտվում է պատմությունների ներքին խոր միասնությունը՝ Լիլիթը, Սաադին, Խայամը, Չինգիզ խանը և Լի-Թայի-Պոն, որոնք յուրովի արտացոլում են գեղեցկության, հավատի և մարդկային կյանքի բռնկման ու մարման թեմաները։Հետազոտությունը շեշտում է Իսահակյանի ձգտումը՝ հաշտեցնելու մարդկայինի ու աստվածայինի, նյութի ու հոգու, Արևելքն ու Արևմուտքը ներդաշնակ և համընդհանուր աշխարհայացքի մեջ։Այսպիսով, հոդվածը նրա ստեղծագործությունները ներկայացնում է որպես միստիկ և միջմշակութային մտորում, որտեղ պատմությունը վերածվում է քաղաքակրթությունների և մարդկային հոգևոր արժեքների միջև երկխոսության դաշտի։

    Բանալի բառերԱստված Սաադիի վերջին գարունը Օմար Խայամի վեճն Աստծու հետ Չինգիզ խանը Լի-Թայի-Պո Վավա Սարգիս Խաչատրյան Մետերլինկ «Կորուսյալ դրախտ» Հաֆեզ արևելյան գրական ժառանգություն աստվածային լռություն Ռիլկե Հյուգո միստիցիզմ Բոդլեր մարդկային վիճակ


  • Հրաչյա Սարիբեկյան - ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ԴԻԽՈՏՈՄԻԱՆ ԼՈՒԻԶԱ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում վերլուծված է Արևելք-Արևմուտք դիխոտոմիան Լուիզա Ասլանյանի արձակում։ Խնդիրը նախ դիտարկված է հայ և համաշխարհային գրականության ընդհանուր կոնտեքստում։ Նկատված է, որ սույն դիխոտոմիան առանցքային մոտիվ է Լասի արձակում, և այն, որ այդ մոտիվի ինքնատիպ ընդհանրացումները առանձնացնում է այս գրողին սփյուռքահայ գրականության ողջ համատեքստում, քանի որ ֆրանսահայ և սփյուռքահայ գրականության մեջ թեմային ամենախորքային կերպով Լասն է անդրադարձել հենց։ 1923 թ. Իրանից Ֆրանսիա տեղափոխված Լուիզա Ասլանյանն ի տարբերություն սերնդակից ֆրանսահայ գրողների փարիզյան իրականությունն ու արևմտյան քաղաքակրթությունը պատկերում է առարկայորեն ոչ այնքան կոկրետ, որքան Արևելքը, և ավելի շատ վերացարկվում է իրականության պատկերումից՝ ներկայացնելով Արևմուտքը որպես մեքենայացման ու նյութապաշտության օրրան։ Հակադրելու համար Արևելքն ու Արևմուտքը Լասը դիմում է փոխաբերությունների․ Արևելքը նրա համար հոգի է, Արևմուտքը՝ միտք, որ վերածվում է անհոգի մեքենայի, Արևմուտքը անհատ, Արևելքը՝ անհատականության մերժում, Արևելքը՝ հեքիաթ և երազ, Արևմուտքը՝ նյութապաշտ իրականություն։ Հեղինակի միակ՝ «Հարցականի ուղիներով» վեպի չորս հերոսները Արևելք-Արևմուտք երկընտանքի առջև են կանգնած։ Նրանցից մեկը մնում է Թավրիզում, և այստեղ խորտակվում են նրա երազանքները։ Մյուսը, կրթություն ստանալով Փարիզում, վերադառնում է Թավրիզ, բայց միջավայրը նրան իր կրթության իրացման հնարավորություն չի տալիս։ Լասի համար ելքը երկու կին հերոսների ընտրությունն է։ Մեկը մնալով Փարիզում՝ անդամագրվում է կոմունիստական կուսակցությանը, մյուսը Լասի այդպես էլ իրականություն չդարձած երազանքն ու դիրքորոշումն է որոշում իրացնել՝ մեկնել Խորհրդային Հայաստան, որտեղ էլ, ըստ հեղինակի պատկերացման, լուծվում են Արևելք-Արևմուտք հակասությունները։

    Բանալի բառերԱրևելք Արևմուտք դիխոտոմիա կոնֆլիկտ հոգի մեքենայացում հեքիաթ


  • Լիլիթ Սեյրանյան - ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ «ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ» ԾԻՍԱԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՅՍՈՎ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում քննաբանվում են Աղասի Այվազյանի «Եռանկյունին» վիպակի և նրա սցենարով նկարահանված համանուն գեղարվեստական կինոնկարի ռեժիսոր՝ Հ. Մալյան եռանկյունի - կրակ - արև - հայր – Աստված – դարբին – գլուխ – ձեռք - աչք – գինի – երգ - ամուսնություն նշանային համակարգը՝ մի կողմից, Մկրտիչ-ներ - Հովհաննես անվանական զուգակցվող և հարակցվող նշանները՝ մյուս կողմից: Դրանց դիտարկումը հայ և համաշխարհային հնագույն ծիսաառասպելական պատկերացումների լույսով, միֆաքննադատության և կառուցվածքային-նշանագիտական մեթոդների համակցմամբ հնարավորություն է ընձեռել հասու դառնալու այվազյանական որոշ հնարավոր գաղտնագրումների: Նկատված, մեկնաբանված և իմաստավորված նշանները ծառայում են Այվազյանի գաղափարագեղագիտական ըմբռնումների պատկերավորմանը, որոնց առանցքում հայրության գաղափարի և ժառանգորդման կարևորության, նոր ժամանակներում նոր մարտահրավերներին ի տես՝ սերունդների երկխոսության և ազգային ավանդույթի պահպանման, միասնության ու միաբանության, նաև համամարդկային բարոյական արժեքների ամրապնդման շեշտադրումն է: Նոր դիտակետի ընտրության, արդիական մեթոդական համակցման շնորհիվ Այվազյանի խորհրդապատկերային համակարգի ենթաշերտային խորքի նոր ծավալներ են տեսանելի դարձել:

    Բանալի բառեր«Եռանկյունի» Այվազյան դարբին ծիսաառասպելական կրակ արև Հովհաննես Մկրտիչ


  • ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ - ԶԱՀՐԱՏԻ ՊՈԵԶԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում ուսումնասիրվում է Զահրատի պոեզիայի խորհրդապատկերային համակարգը՝ ուշադրության կենտրոնում ունենալով առօրյա առարկաների, բնության երևույթների, կենդանիների, տարածական պատկերների և գրական-մշակութային հղումների խորհրդանշական գործառույթները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Զահրատի բանաստեղծական աշխարհում հողը, ջուրը, պատը, տունը, հայելին, գունդը, լույսը, երկինքը, կենդանիներն ու կենցաղային առարկաները դուրս են գալիս իրենց ուղղակի նշանակությունից և վերածվում հոգեբանական, գոյաբանական, ազգային ու սոցիալական իմաստներ կրող խորհրդապատկերների։Հատուկ ուշադրություն է դարձվում Զահրատի բանաստեղծական մտածողության «փոքր ձև–մեծ իմաստ» սկզբունքին, որի շնորհիվ կարճ և թվացյալ պարզ տեքստերը ձեռք են բերում իմաստային մեծ խտություն։ Ուսումնասիրվում են նաև ինքնության, ինքնօտարման, հիշողության, կյանքի ու մահվան, ազգային պատկանելիության և սոցիալական անհավասարության թեմաները։Հոդվածում կարևոր տեղ է հատկացվում միջտեքստայնությանը։ Զահրատի ստեղծագործական երկխոսությունը Մաշտոցի, Կոմիտասի, Պետրոս Դուրյանի, Հակոբ Պարոնյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների հետ դիտարկվում է որպես գրական ավանդույթի վերաիմաստավորման և ժամանակակից համատեքստում շարունակականության ապահովման միջոց։ Արդյունքում Զահրատի պոեզիան ներկայացվում է որպես առօրյա իրականությունից դեպի փիլիսոփայական, ազգային և համամարդկային ընդհանրացում տանող ինքնատիպ գեղարվեստական համակարգ։

    Բանալի բառերԶահրատ արևմտահայ պոեզիա խորհրդապատկեր խորհրդապատկերային համակարգ պատկերամտածողություն պոետիկա միջտեքստայնություն ինքնություն ինքնաճանաչում ինքնօտարում հող ջուր պատ տուն հայելի լույս կենդանիների խորհրդաբանություն առարկայական աշխարհ հումոր երգիծանք հումանիզմ ազգային հիշողություն գոյաբանական խնդիրներ գրական ավանդույթ միջարվեստայնություն։