Նարինե Կարախանյան - «ԱՅԼ»-Ի ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ «Այլածաղկում», «Այլ»
Լեզուն՝
Հայերեն
Մեր ուսումնասիրության առարկան Գագիկ Սարոյանի «Այլածաղկում» 2018 և «Այլ» 2024 բանաստեղծական ժողովածուներն են: Ուսումնասիրության նպատակն է գիտականորեն արժևորել Սարոյանի բանաստեղծական ժողովածուները՝ ի ցույց դնելով արդիականությունը: Մեր հիմնական խնդիրն է բացահայտել բանաստեղծական ժողովածուների գաղափարական ուղղվածությունը՝ պոետի քաղաքացիական կեցվածքով պայմանավորված, ինչպես նաև արվեստի և վարպետության հարցերը: Հոդվածը գրելիս հիմնականում առաջնորդվել ենք վերլուծական արժեբանական և հերմենևտիկայի մեթոդներով: Հոդվածում վերլուծել ենք հիշյալ ժողովածուների գաղափարական և գրական-գեղարվեստական առանձնահատկությունները, խորհրդաբանական նշանակությունը, մասնավորապես անդրադարձել ենք այլի//ուրիշի փոխաբերությունը բանաստեղծի պոետական համակարգում: Վերլուծության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ գործ ունենք միևնույն հեղինակի տարբեր ժողովածուների հետ, որոնք պայմանավորված են երկրի քաղաքական իրավիճակի և հեղինակի հոգեվիճակի փոփոխություններով: «Այլածաղկում» գրքում ներկայացված է երկրի ծաղկումը, իսկ «Այլ» գրքում՝ պատերազմը՝ իր դաժան հետևանքներով, որոնցով էլ պայմանավորված են երկու գրքերի ոճական, գաղափարական, ինչպես նաև հեղինակի տրամադրության փոփոխությունները:
Բանալի բառերԳագիկ Սարոյան գաղափարագեղարվեստական համակարգ այլ//ուրիշ խորհրդաբանություն պոեզիայի շրջապտույտ բազմաձայնություն նշանագիտական խորհուրդ:
