Գրականագիտական հանդես
ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ

Literary journal
PUBLISHED SINCE 2004
Литературоведческий журнал
ВЫХОДИТ С 2004 ГОДА
  • Սոնա Ալավերդյան - ՇՐՋԱՆԱԿՄԱՆ ՀՆԱՐԸ՝ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋՈՑ՝ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՎԵՊՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածն ուսումնասիրում է Գ. Խանջյանի «Հիվանդանոց» վեպը՝ կարևորելով ինքնության ճգնաժամի, որոնման և նոր ինքնության կառուցարկման հարցերի արծարծման համար շրջանակման հնարի կիրառման առանձնահատկությունները: Ստեղծագործության կառուցվածքային վերլուծությամբ ցույց է տրվում, որ վեպը ծավալվում է հորիզոնական դասավորությամբ պատումային երեք շրջանակների աստիճանական շղթայական կառուցմամբ, և պատումներից յուրաքանչյուրն իր հերթին ընդգրկում է ուղղահայաց դասավորությամբ պատումային այլ շրջանակներ: Պոստմոդեռնիզմի տեսության հիման վրա հոդվածն այն տեսակետն է առաջ քաշում, որ վեպում շրջանակման հնարը դառնում է այն միջոցը, որը պատմողին թույլ է տալիս հասարակական ու պատմաքաղաքական փոփոխություններն ընկալելու նպատակով ապակառուցարկելու իրականությունը և միկրոաշխարհների առանձնացմամբ հակադրելու խորհրդային հիվանդանոցային և հետխորհրդային հետհիվանդանոցային ժամանակաշրջանները: Ավելին՝ հոդվածը պնդում է, որ շրջանակման հնարը երկու աշխարհների սահմանագծին կանգնած հերոսի համար ծառայում է որպես ճանաչողական փրկօղակ, որը նա օգտագործում է՝ խճճված, քաոսային իրադրության մեջ չխելագարվելու նպատակով իրերն ու երևույթները միմյանից բաժանելու և հետագայում սեփական կյանքի տարբեր կողմերը վերակազմավորելու ու կարգաբերելու համար: Այնուամենայնիվ, ստեղծագործության մանրամասն վերլուծությամբ եզրակացվում է, որ պատմողի ջանքերը այդպես էլ չեն տալիս շոշափելի այն արդյունքը, որին նա ձգտում է վիպական տիրույթում:

    Բանալի բառերԳ. Խանջյան «Հիվանդանոց» հետխորհրդային Հայաստան ինքնության որոնում շրջանակված արձակ շրջանակման հնար պատումային մակարդակներ դիեգեսիս մետադիեգեսիս պատումի գործառույթ:

  • Զարինե Սառաջյան - Արցախը՝ հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոն․ գրականությունից մինչև մանրանկարչություն
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածի նպատակն է բացահայտել ու վերլուծել Արցախի՝ որպես հայ միջնադարյան արվեստի և գրչության կենտրոնի նշանակությունը՝ ընդգծելով նրա քրիստոնեական ու հայկական ազգային ինքնությունը, մերժելով մշակութային օտարացման փորձերը և նպաստելով պատմական հիշողության պահպանմանը։ Գրչության, ճարտարապետության, մանրանկարչության, գրականության և արվեստի մյուս ճյուղերի ուղղությամբ Արցախում ստեղծված կոթողները կարևոր դեր են ունեցել հայ մշակույթի ձևավորման և զարգացման գործում։ Հետազոտության խնդիրներն են՝ ուսումնասիրել Արցախի մշակութային ժառանգության որոշ կոթողներ՝ անդրադառնալով գրավոր աղբյուրների վկայություններին, ձեռագրերի և մանրանկարչության նմուշներին, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններին, բացահայտել այդ ժառանգության ոճական առանձնահատկությունները, տեղը և դերը հայկական միջնադարյան արվեստի համատեքստում։ Ուսումնասիրության մեթոդներն են պատմագրական աղբյուրների համադրական և տեքստային վերլուծություն, աղբյուրագիտական, պատմաճարտարապետական և արվեստաբանական մոտեցումները։ Հիմնական եզրակացություններն են, որ Արցախը միջնադարյան Հայաստանում եղել է գրականության, մանրանկարչության և ճարտարապետության խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ձևավորվել է ինքնատիպ մանրանկարչական դպրոց, ծաղկել է վանքաշինությունը, զարգացել են քանդակագործությունն ու որմնանկարչությունը՝ պահպանելով ազգային առանձնահատկությունները։ Գանձասարը, Դադիվանքը և այլ հուշարձաններ վկայում են մշակութային կյանքի բարձր մակարդակի մասին։ Մատենագիրների վկայությունները հաստատում են Արցախի հայկական և քրիստոնեական ինքնությունը։ Ժամանակակից պայմաններում Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է, ինչը հրատապ է դարձնում դրա գիտական վերարժևորումը, պաշտպանությունը և հանրայնացումը՝ որպես պատմական հիշողության և հայկական ինքնության պահպանման միջոց։

    Բանալի բառերԱրցախ հայ միջնադարյան արվեստ ճարտարապետություն գրականություն մանրանկարչություն պատմական հիշողություն հոգևոր արժեքներ մշակութային ժառանգություն։

  • Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ՝ Էլյուար, Արագոն, Ապոլիներ, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածք։ Հայ բանաստեղծները, թեև ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով իրենց մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։

    Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան ժամանակակից հայ գրականություն սեր հիշողություն երազ լեզվի ազատություն ավանգարդ բանաստեղծական համաձուլվածք

  • Վահե Արսենյան - ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՔՍՊԻՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն հոդվածի շրջանակներում մենք ուսումնասիրել ենք Շեքսպիրի ողբերգություններում ուժի և փառասիրության թեման։ Շեքսպիրի ողբերգությունները մարդկային բնույթի մութ կողմերի մանրամասն ուսումնասիրություններ են, որոնք շոշափում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են փառասիրությունը, իշխանությունը, դավաճանությունը և մարդկային թերությունների անխուսափելի հետևանքները։ Այս պիեսների կենտրոնում հաճախ գտնվում է ողբերգական հերոսը՝ բարձր կարգավիճակ ունեցող կերպարը, որն ունի ճակատագրական թերություն, որը և հանգեցնում է նրա անկմանը։ Այս թերությունը, լինի դա փառասիրություն, նախանձ, թե գոռոզություն, հիմք է հանդիսանում ինչպես կերպարի, այնպես էլ վերջինիս միջավայրի քայքայման համար։ Հիմնական տեքստերը և տեսական մոտեցումները վերլուծելով՝ սույն հոդվածը նպատակ ունի բացահայտել ուժի և փառասիրության հիմքում ընկած դինամիկան՝ ուսումնասիրելով դրանց դերը բնավորության ձևավորման, հակամարտությունների զարգացման և, ի վերջո, պատմության ընթացքը որոշելու գործում։ Սույն ուսումնասիրության միջոցով մենք ավելի խորը պատկերացում ենք կազմում այն մասին, թե ինչպես են այս ուժերը շարունակում ազդել մեր աշխարհի վրա այսօր՝ հիշեցնելով մեզ ձգտումների և բարոյականության միջև հավերժական պայքարի մասին։

    Բանալի բառերՇեքսպիր իշխանություն Մակբեթ փառասիրություն ողբերգություն գերիշխանություն ուժ հեղինակություն սուպեր էգո Արքա Լիր

  • Արամ Ալեքսանյան - ԼԵՈՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԲԱՆ կուլտուր-պատմական դպրոց
    Լեզուն՝ Հայերեն

    Լեոն պահանջում է, որ գրականությունը կրի իր մեջ տենդենցիա: Գրականությունը գնահատվում է, ըստ էության օգտապաշտության դիրքերից, այն, ըստ Լեոյի, հարկ է, որ ունենա պրոգրեսը ներկայացնող իդեալներ: Լեոն իրականում պատմական առաջընթացի դիրքերից է գնահատում իր ուսումնասիրած գրականությունը: Ըստ նրա, գրականությունը պետք է ունենա կյանքի և մարդու բնության դրական ճանաչողություն: Առաջընթացը դրսևորող միտումը և իդեալը գրականության մեջ պատկերված կյանքը պետք է կրի իր կազմվածքում, այլ ոչ թե արտահայտվի իդեալակիր խոսափող հերոսների անունից: Նրանում արտահայտված գաղափարները պետք է ծառայեն ազգի, հասարակության և մարդկության բարօրությանը: Այս նախադրյալների հիման վրա ստեղծված գրականությունը, ըստ էության, դրապաշտական ռեալիզմ է, քանի որ նման գրականության իմացաբանությունը դրապաշտական իմաստասիրությունն է:

    Բանալի բառերԹ. Բոքլ Ջ. Կոլինգվուդ գիտական պատմագրությու Լեո Հեգել աշխարհագրական դետերմինիզմ Մխիթարյաններ բնական գործոններ տենդենցիա Կարլ Լամպրեխտ

  • Լիլիթ Սեյրանյան - ՊԱՐԱԴՈՔՍԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում քննության առարկա է դառնում պարադոքսի գեղագիտությունը Աղասի Այվազյանի դրամատիկական երկերում: Քննաբանված պիեսների պատկերակառույցի հիմքում պարադոքսային դատողություններն են: Դրանք դիտարկվում են միջգիտակարգային չափումով՝ գրականագիտություն-փիլիսոփայություն տեսական անդրադարձներով, թեմատիկ-գաղափարական շեշտադրումներով, պարադոքսի՝ նաև քրոնոտոպային լուծումների տեսանումով: Արդի հայ դրամատուրգը պարադոքսային պատկերների է դիմում ազգային խնդրի և բնավորության, մարդու խնդրի, սիրո և սեռի, կյանքի ու մահվան առնչության թեմատիկ արծարծումներում: Պիեսների պարադոքսային պատկերներին բնորոշ են ստի և ճշմարտության, պարզի և բարդի, ձայնի և լռության ու հակադիր որակների այլ խաղարկումներ, ծայրահեղ վիճակների համատեղումը, նույնացումը և փոխատեղում-շրջումը, միևնույն երևույթի տարակերպ ընկալումները՝ դիտանկյան փոփոխությամբ պայմանավորված, սոփեստաբանություններն ու օքսյումորոնները:Գեղարվեստական պատկերի կառուցման նշված հնարներն են ընկած այվազյանական պարադոքսի գեղագիտության հիմքում, որը հոդվածում ընկալվում և գնահատվում է իբրև անցումային ժամանակների գրական մտածողությանը, մարդու և աշխարհի իմաստավորման փորձերին, հետմոդեռնիզմի գաղափարագեղագիտական համակարգին ներհատուկ երևույթ:Այվազյանի դրամատիկական երկերը պարադոքսի գեղագիտության դիտանկյունից համակարգային մոտեցումով ուսումնասիրվում են առաջին անգամ, ինչը դրանք նորովի արժևորելու հնարավորություն է ընձեռում: Հետմոդեռնիզմի գաղափարագեղագիտական համակարգի առանձին կողմերի դիտարկումը, նաև միջգիտակարգային նկարագիրը հոդվածի արդիականության հայտանիշներն են:

    Բանալի բառերԱյվազյան պիեսներ պարադոքս գեղագիտություն միջգիտակարգային քրոնոտոպային հետմոդեռնիզմ

  • Արամ Ալեքսանյան - ԼԵՈՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԲԱՆ կուլտուր-պատմական դպրոց
    Լեզուն՝ Հայերեն

    «Լեոն գրականության պատմաբան» հոդվածում նրա գրականագիտական ժառանգության քննությամբ ներկայացվում է գիտությունների զարգացման շնորհիվ հայ լուսավորական գրաքննադատությունից դրականpozitive քննադատության անցման պատմական իրողությունը։Քննաբար հիմնավորելով հայ գրականության պատմական հեռանկարի դրական բնույթը, Լեոն տարբերակում է նաև հայ գրականության մեթոդաբանության պատմական հերթափոխությունը։Լեոն, ի տարբերություն նախորդների, իրականում գրականության և գրաքննադատության դրական դպրոցի հետևորդ է։Հիմնվելով իր նախորդների փորձի վրա՝ մեծապես նաև նրա շնորհիվ է, որ հայ գրականությունն ու պատմությունը նախախնամական և լուսավորական մեկնաբանությունից անցան գիտական բացատրությունների համատեքստ։ Լեոն պահանջում էր նաև, որ գրականությունը կրի իր մեջ տենդենցիա: Գրականությունը գնահատվում է, ըստ էության, օգտապաշտության դիրքերից, այն, ըստ Լեոյի, հարկ է, որ ունենա պրոգրեսը ներկայացնող իդեալներ: Լեոն այդ առումով պատմական առաջընթացի դիրքերից է գնահատում իր ուսումնասիրած գրականությունը: Ըստ նրա, գրականությունը պետք է ունենա կյանքի և մարդու բնության դրական ճանաչողություն: Առաջընթացը դրսևորող միտումը և իդեալը գրականության մեջ, ըստ Լեոյի, պատկերված կյանքը պետք է կրի իր կազմվածքում, այլ ոչ թե արտահայտվի իդեալակիր խոսափող հերոսների անունից: Նրանում արտահայտված գաղափարները պետք է ծառայեն ազգի, հասարակության և մարդկության բարօրությանը: Այս նախադրյալների հիման վրա ստեղծված գրականությունը, ըստ էության, դրապաշտական ռեալիզմ է, քանի որ նման գրականության իմացաբանությունը դրապաշտական իմաստասիրությունն է:

  • Վահրամ Դանիելյան - ԱՐՋԱՊԱՏՈՒՄԻ ՄՈՏԻՎԻ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ․ ԳՐԻԳԻ «ԱՐՋԱՈՐՍ»ՈՒԹՅՈՒՆԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում քննարկվում է Գրիգի «Արջաորս» պատմվածքը արջապատումների ավանդույթի համատեքստում: Վերլուծվում են Թումանյանի, Բակունցի, Մաթևոսյանի արջապատումները՝ որպես սուվերենության պայքարի տարբեր մոդելներ: Օգտագործելով Վլադիմիր Նաբոկովի գեղարվեստական «հնարանք» հասկացությունը, հոդվածում ցույց է տրվում, թե ինչպես է Գրիգի տեքստը փոխակերպում գրական «մոգությունը» քարոզչական գործառույթի: Հատկապես վերլուծվում է գայլերի հայտնությունը որպես գեղարվեստական համակարգի ապակառուցման պահ: Եզրակացվում է, որ Գրիգի պատմվածքը ցույց է տալիս ավանդական գեղարվեստական ավանդույթի սահմանափակումները ճգնաժամային պայմաններում:

    Բանալի բառերարջապատում Գրիգ Թումանյան Բակունց Մաթևոսյան Նաբոկով գեղարվեստական հնարանք:

  • Լիաննա Բաղդասարյան - ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿՆՈՋ ԱՐՔԵՏԻՊԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Կնոջ՝ Անիմայի կերպարը, դարերի ընթացքում էվոլյուցիայի ենթարկվելով, 19-րդ դարի վերջից սկսած, պահպանելով ավանդական բոլոր բնութագրումները, նշանավորում է կնոջ կերպարի զարգացման նոր փուլը, իսկ հեքիաթի ժանրն էլ՝ որպես արքետիպերի դրսևորման լավագույն միջոց, լի է կոլեկտիվ անգիտակցականի համամարդկային պատկերներով, այդ թվում՝ ճակատագրական կնոջ կերպարով։ Այս խնդիրը ինքնատիպ դրսևորումներով է հանդես գալիս նաև ժամանակակից գեղարվեստական մտածողության մեջ, մասնավորապես հեղինակային հեքիաթի ժանրում։ Սույն հոդվածը փորձ է ուսումնասիրելու ճակատագրական կնոջ արքետիպի գեղարվեստական իմաստավորումը ըստ Լևոն Խեչոյանի «Տան պահապան հրեշտակը» ժողովածուի հեքիաթների, Էլֆիք Զոհրաբյանի «Սիրո ջերմաչափը» հեքիաթի՝ դրանք զուգահեռելով Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, «Փարվանա» բալլադի և Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի կանանց կերպարների հետ։ Արքետիպերը, ունենալով համամարդկային բնույթ, յուրաքանչյուր մշակույթում յուրովի են դրսևորվում՝ հիմնվելով անհատի հոգեկան զարգացման վրա, և Անիման էլ՝ կոլեկտիվ անգիտակցականի արքետիպը, գիտակցական շերտում կարող է դրսևորվել նաև ճակատագրական կնոջ կերպարի միջոցով։ Հոդվածի նպատակն է վերոնշյալ ստեղծագործություններում ճակատագրական հայ կնոջ առանձնահատկությունները վերհանելով՝ ներկայացնել հայ ազգային մտածողության և աշխարհընկալման ինքնատիպությունները հեղինակային հեքիաթի ժանրում։ Հոդվածում կիրառվել են վերլուծական և համեմատական մեթոդները։ Համեմատելով Թմկա տիրուհու, Նազենիկի, Փարվանա արքայադստեր, Արսինեի և Խեչոյանի հեքիաթների կանանց կերպարները՝ հասկանալի է դառնում, որ հայ գրականության մեջ այս առեղծվածային կանայք հիմնականում պահպանում են ճակատագրական կնոջը բնորոշ երեք հիմնական բնութագրումները՝ արտաքին գեղեցկությունը, գրավչությունը և իր շուրջը ուղղակի կամ անուղղակի կերպով մահ պատճառելու կարողությունը, սակայն հիմնական բնութագրումներին զուգահեռ ճակատագրական հայ կանայք աչքի են ընկնում այս երեք հիմնական բնութագրումների յուրովի մոտեցումով, երբեմն հիմնական բնութագրումներից որևէ մեկի բացակայությամբ։

    Բանալի բառերՅունգ արքետիպ Անիմա Անիմուս ճակատագրական կին խորհրդանիշ-պատկեր հեղինակային հեքիաթ։

  • Նարինե Կարախանյան - «ԱՅԼ»-Ի ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ «Այլածաղկում», «Այլ»
    Լեզուն՝ Հայերեն

    Մեր ուսումնասիրության առարկան Գագիկ Սարոյանի «Այլածաղկում» 2018 և «Այլ» 2024 բանաստեղծական ժողովածուներն են: Ուսումնասիրության նպատակն է գիտականորեն արժևորել Սարոյանի բանաստեղծական ժողովածուները՝ ի ցույց դնելով արդիականությունը: Մեր հիմնական խնդիրն է բացահայտել բանաստեղծական ժողովածուների գաղափարական ուղղվածությունը՝ պոետի քաղաքացիական կեցվածքով պայմանավորված, ինչպես նաև արվեստի և վարպետության հարցերը: Հոդվածը գրելիս հիմնականում առաջնորդվել ենք վերլուծական արժեբանական և հերմենևտիկայի մեթոդներով: Հոդվածում վերլուծել ենք հիշյալ ժողովածուների գաղափարական և գրական-գեղարվեստական առանձնահատկությունները, խորհրդաբանական նշանակությունը, մասնավորապես անդրադարձել ենք այլի//ուրիշի փոխաբերությունը բանաստեղծի պոետական համակարգում: Վերլուծության ընթացքում հանգել ենք այն եզրակացության, որ գործ ունենք միևնույն հեղինակի տարբեր ժողովածուների հետ, որոնք պայմանավորված են երկրի քաղաքական իրավիճակի և հեղինակի հոգեվիճակի փոփոխություններով: «Այլածաղկում» գրքում ներկայացված է երկրի ծաղկումը, իսկ «Այլ» գրքում՝ պատերազմը՝ իր դաժան հետևանքներով, որոնցով էլ պայմանավորված են երկու գրքերի ոճական, գաղափարական, ինչպես նաև հեղինակի տրամադրության փոփոխությունները:

    Բանալի բառերԳագիկ Սարոյան գաղափարագեղարվեստական համակարգ այլ//ուրիշ խորհրդաբանություն պոեզիայի շրջապտույտ բազմաձայնություն նշանագիտական խորհուրդ:

  • Պետրոս Դեմիրճյան - ԹՈՎՄԱՍ ԹԵՐԶՅԱՆԸ՝ ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
    Լեզուն՝ Հայերեն

    XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ, գեղագետ, թարգմանիչ Թովմաս Թերզյանը 1840-1909 մի քանի տասնամյակի բեղմնավոր մանկավարժական գործունեության ընթացքում աճեցրել է ապագա նույնքան անվանի ազգային գրական, կրթական-մշակութային գործիչներ: Նրանցից մեկն էր տաղանդաշատ գրող, հրապարակագիր, խմբագիր ու մանկավարժ Եղիա Տեմիրճիպաշյանը 1851-1908, որը միշտ էլ մեծագույն ակնածանքով է հիշատակել ու արտահայտվել իր սիրելի ուսուցչի մասին:

    Բանալի բառերԹովմաս Թերզյան Եղիա Տեմիրճիպաշյան Ղևոնդ Ալիշան ուսուցիչ աշակերտ բանախոս բանաստեղծ

  • Սուրեն Աբրահամյան - ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ ՎԻՊԱԳՐԱԿԱՆ ԱՐՁԱԿԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Գուրգեն Խանջյանի վիպագրական արձակը նոր` 21-րդ դարասկզբին ոչ միայն գեղարվեստական վերելքի շրջան է գծում հայ արձակում, այլև ձևավորում է աշխարհայացքի, պոետիկայի նոր ըմբռնում: Դրա վկայությունն են 21-րդ դարի երկու տասնամյակներին հեղինակի հրապարակած «Լուր չկա» 2006, «Ենոքի աչքը» 2012 և, առանձնապես, «Տու´ր ձեռքդ, պստլո´» 2017 վեպերը, որոնք թեմատիկ և գեղարվեստական ամբողջական համակարգի մասեր են: Ահա ինչու թեմատիկ և աշխարհայացքային միասնության «ներսում» են քննվում Խանջյանի վեպերի գրապատմական նշանակությունը, աշխարհայացքի և պոետիկայի նորությունը:Գուրգեն Խանջյանի վիպագրական արձակի գրական արժեքը` վերլուծական եղանակով, իր ամբողջության մեջ, առաջին անգամ է դառնում քննության նյութ, ինչն ինքնին նորություն է մեր գրականագիտության մեջ:

    Բանալի բառեր Գուրգեն Խանջյան հայ արձակ քննադատություն 21-րդ դարասկզբ աշխարհայացք պոետիկա ներաշխարհ

  • Կարեն Խուրշուդյան - Երկեր Ծագող արևի երկրից՝ արևմուտքի ունկերիներին
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը ներկայացնում է Ավետիք Իսահակյանի արձակ ստեղծագործությունների վերլուծությունը՝ ցույց տալով, թե ինչպես է հայ գրողը պատմական և առասպելական կերպարներին բարձրացնում հոգևոր և գոյաբանական որոնման համամարդկային հարթակ։Համեմատական մոտեցմամբ բացահայտվում է պատմությունների ներքին խոր միասնությունը՝ Լիլիթը, Սաադին, Խայամը, Չինգիզ խանը և Լի-Թայի-Պոն, որոնք յուրովի արտացոլում են գեղեցկության, հավատի և մարդկային կյանքի բռնկման ու մարման թեմաները։Հետազոտությունը շեշտում է Իսահակյանի ձգտումը՝ հաշտեցնելու մարդկայինի ու աստվածայինի, նյութի ու հոգու, Արևելքն ու Արևմուտքը ներդաշնակ և համընդհանուր աշխարհայացքի մեջ։Այսպիսով, հոդվածը նրա ստեղծագործությունները ներկայացնում է որպես միստիկ և միջմշակութային մտորում, որտեղ պատմությունը վերածվում է քաղաքակրթությունների և մարդկային հոգևոր արժեքների միջև երկխոսության դաշտի։

    Բանալի բառերԱստված Սաադիի վերջին գարունը Օմար Խայամի վեճն Աստծու հետ Չինգիզ խանը Լի-Թայի-Պո Վավա Սարգիս Խաչատրյան Մետերլինկ «Կորուսյալ դրախտ» Հաֆեզ արևելյան գրական ժառանգություն աստվածային լռություն Ռիլկե Հյուգո միստիցիզմ Բոդլեր մարդկային վիճակ

  • Միհրան Հովհաննիսյան - ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ. ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ՏԱԳՆԱՊԱԳԻՐԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Դավիթ Հովհաննեսի ութնյակաշարը հայ գրականության այն եզակի գործերից է, որտեղ բանաստեղծական խոսքը միաժամանակ ստանում է ժամանակագրական, գեղարվեստական և վավերագրական գործառույթ։ Խորհրդային համակարգի ավարտի, Վերակառուցման շրջանի կեղծ ազատությունների և կարգերի քայքայման մթնոլորտում այս ութնյակները ոչ միայն արձանագրում են պատմական ընթացքը, այլև բացահայտում են այդ պատմության ներսում ապրող մարդու հոգեբանական, բարոյական ու գոյաբանական ճգնաժամը։Բանաստեղծի համար 1980–1990-ական թվականների անցումը պարզապես քաղաքական շրջադարձ չէ. դա քաղաքակրթական ճեղքում է, որի արդյունքը լինում է այն, որ հանրային գիտակցությունը կորցնում է նախկին հենարանները՝ մտնելով ճգնաժամային, հաճախ մղձավանջային տարածքներ։ Ութնյակներում գրանցվող «արմատախիլ փլուզումի» զգացումը ոչ միայն վերաբերում է մի ժամանակաշրջանի ավարտին, այլ նաև արժեքային համակարգի, անձի ինքնության կորստին։ Այդ պատճառով «Քրոնիկոնը» ընթերցվում է որպես ներքին և արտաքին աշխարհի զուգահեռ փլուզման քարտեզ, որտեղ բանաստեղծական խոսքը դառնում է բարոյական դիմադրության վերջին ձևերից մեկը։Այս շարքում արժանի ուշադրություն է գրավում լեզվի խտությունը. պատմական իրադարձությունները փոխանցված չեն որպես պարզ արձանագրություն, այլ որպես գիտակցության շարժում՝ երբեմն սուր հեգնանքով, երբեմն՝ ողբերգական լռությամբ, երբեմն՝ սթափ փաստականությամբ։ Բանաստեղծին հաջողվում է նույն տողի մեջ միավորել քաղաքական պատմությունը, քաղաքացիական հիասթափությունը և անհատի ներքին տագնապը՝ ձևավորելով այն, ինչ կարելի է համարել պոետական ժամանակագրության ինքնատիպ ժանր։

    Բանալի բառերժամանակի վավերագրում քրոնիկոն գիտակցության հոսք «ամենաքանդ» իրականություն Արցախյան շարժում նոր կարգերի սկզբնավորում պատվի սիմվոլ չունեցող նորօրյա իշխանավոր։

  • Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ Էլյուարը, Արագոնը, Ապոլիները, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածություն։ Հայ բանաստեղծները՝ ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով ազգային մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։

    Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան սիմվոլիզմ սյուրռեալիստներ ազգային շեշտադրումներ

  • Ամալյա Սողոմոնյան, Վահե Արսենյան, Վահե Արսենյան - ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՔՍՊԻՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
    Լեզուն՝ English

    Սույն հոդվածի շրջանակներում մենք ուսումնասիրել ենք Շեքսպիրի ողբերգություններում ուժի և փառասիրության թեման։ Շեքսպիրի ողբերգությունները մարդկային բնույթի մութ կողմերի մանրամասն ուսումնասիրություններ են, որոնք շոշափում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են փառասիրությունը, իշխանությունը, դավաճանությունը և մարդկային թերությունների անխուսափելի հետևանքները։ Այս պիեսների կենտրոնում հաճախ գտնվում է ողբերգական հերոսը՝ բարձր կարգավիճակ ունեցող կերպարը, որն ունի ճակատագրական թերություն, որը և հանգեցնում է նրա անկմանը։ Այս թերությունը, լինի դա փառասիրություն, նախանձ, թե գոռոզություն, հիմք է հանդիսանում ինչպես կերպարի, այնպես էլ վերջինիս միջավայրի քայքայման համար։ Հիմնական տեքստերը և տեսական մոտեցումները վերլուծելով՝ սույն հոդվածը նպատակ ունի բացահայտել ուժի և փառասիրության հիմքում ընկած դինամիկան՝ ուսումնասիրելով դրանց դերը բնավորության ձևավորման, հակամարտությունների զարգացման և, ի վերջո, պատմության ընթացքը որոշելու գործում։ Սույն ուսումնասիրության միջոցով մենք ավելի խորը պատկերացում ենք կազմում այն մասին, թե ինչպես են այս ուժերը շարունակում ազդել մեր աշխարհի վրա այսօր՝ հիշեցնելով մեզ ձգտումների և բարոյականության միջև հավերժական պայքարի մասին։

    Բանալի բառերիշխանություն փառասիրություն ողբերգություն գերիշխանություն ուժ հեղինակություն սուպեր էգո։

  • Մկրտիչ Մկրտչյան - ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ՄԻԿՐՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Անրի Վերնոյի «Մայրիկ» ինքնակենսագրության հիման վրա
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն հոդվածն ուսումնասիրում է ինքնակենսագրության զարգացող դերը՝ գրական ժանրից մինչև արժեքավոր պատմական աղբյուր։ Հոդվածում առաջ է քաշվում այն գաղափարը, որ ինքնակենսագրությունը կարող է ծառայել որպես միկրոպատմություն՝ առաջարկելով յուրահատուկ տեսակետ որոշ մարդկանց կամ խմբերի փորձի մասին` ավելի լայն պատմական իրադարձությունների շրջանակներում։ Գործածելով նկարագրական և պատումի վերլուծության մեթոդը` հոդվածում ուսումնասիրվում է Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ինքնակենսագրությունը։ Այստեղ ցույց է տրվում, թե ինչպես է մեկ անձնական պատմությունը լուսավորում 20-րդ դարի սկզբին Մարսելում հաստատված հայ փախստականների կյանքը։ Վերնոյի մանրամասն նկարագրությունները, սկսած իր ընտանիքի դժվարին ճանապարհորդությունից մինչև նոր, երբեմն ոչ բարեկամական միջավայր, ցույց են տալիս, թե ինչպես կարող են թվացյալ փոքր, աննշան մանրուքներն օգնել հասկանալու պատումի ամբողջական համատեքստը՝ միաժամանակ նպաստելով համայնքի անցյալի նրբերանգային ընկալմանը։

    Բանալի բառերպատումի նշանագիտություն միկրոպատմություն ինքնակենսագրություն անձնական պատում Մարսել Մայրիկ Անրի Վերնոյ

  • Աշխեն Բադոյան - «ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐԸ ՄԻԳԵԼ ԴԵԼԻԲԵՍԻ «ՀԵՐԵՏԻԿՈՍԸ» ՎԵՊՈՒՄ»
    Լեզուն՝ Հայերեն

    Թեմայի ուսումնասիրության առանցքում 20-րդ դարի իսպանացի գրող՝ Միգել Դելիբեսի 1920-2010, Վալյադոլիդ ստեղծագործություններում քրիստոնեական մոտիվների դրսևորումն է, որն ամբողջապես ամփոփվում է նրա՝ ավելի ուշ շրջանում գրված «Հերետիկոսը» 1998 վեպում։ Վեպն ունի պատմական հիմք, մեզ պատմում է հերետիկոսների հանդեպ ինկվիզիցիայի դաժանությունների մասին։ Գրելով 16-րդ դարի հռոմեական եկեղեցու սպասավորների անողոք վերաբերմունքի, թագավորամետ, ծպտված հասարակության մասին, Դելիբեսը նույն հարթության վրա է դնում 20-րդ դարի կաթոլիկ եկեղեցու և գեներալ Ֆրանկոյի ռեժիմի ճնշման տակ գտնվող ժողովրդին։ Այս քայլով Դելիբեսը ևս մեկ անգամ հիշեցնում է Իսպանիայի երկարատև անառողջ մթնոլորտի մասին։ Ինչպես Իսպանիան, այնպես էլ՝ իսպանացիները բաժանված են երկու մասի։ Ստեղծելով «Հերետիկոսը» վեպը՝ Դելիբեսը փորձում է ցույց տալ, թե ինչպես են բռնապետության ու պատերազմյան հզոր ալիքները փոխում հասարակության ներքին հավասարակշռությունը, չթողնելով տվյալ երկրին, իր դեպքում՝ սիրելի Իսպանիային, ապրել խաղաղ, անցնցում կյանքով, և որ ժամանակային մեծ տարածությունն անգամ չի կարող բարելավել իրավիճակը, իսկ պատմությունը կրկնվում է, եթե ոչինչ հիմնահատակ չի փոխվում։

    Բանալի բառերԿիպրիանոս հերետիկոս եկեղեցի հավատք դայակ մեղք դատավճիռ։

  • Հասմիկ Հակոբյան - ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՄԵՏԱԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ» ՎԵՊՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հայոց պատմական անցյալի և ներկայի քննության, արժևորման, վերաիմաստավորման թեման մշտարդի է և կարևոր տեղ է զբաղեցրել ու զբաղեցնում հայ գրականության մեջ։ Ի տարբերություն դասական պատմագրության՝ պատմական թեմատիկայով ժամանակակից գրականությունը ոչ թե պարզապես պատմություն է պատմության մասին, այլ քննական անդրադարձ է պատմությանը և պատմագրությանը, որի նպատակը պատմությանը վերլուծաբար ու քննադատաբար մոտենալն է՝ նոր ճշմարտություններ և ներկայի ու ապագայի բանալիներ որոնելու նպատակով։ Նմանատիպ գործերից է Վ․ Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը, որը պետք է քննենք՝ առանցքում ունենալով հետմոդեռնիստական, մասնավորապես Լինդա Հաթչոնի առաջ քաշած պատմագրական մետագեղարվեստականության տեսության սկզբունքները, ժամանակակցի ընկալման տեսանկյունից պատմական անցյալի ներկայացման միտումները։ Լինդա Հաթչոնի «պատմագրական մետագեղարվեստականության» տեսության հիմքում ընկած է այն գաղափարը, որ պատմագրական գեղարվեստական տեքստերը ոչ միայն պատմական իրադարձությունների վերարտադրություն են, այլև ինքնավերլուծության, ինքնության և պատմության վերաիմաստավորման գործընթացներ, որտեղ մետագրականության տեքստի ինքնագիտակցության տարրերը կարևոր դեր են խաղում։ Այս տեսության շրջանակում «Պողոս-Պետրոս»-ը դիտարկվում է որպես պատմական անցյալի գեղարվեստական վերարտադրման մի ձև, որը զուգահեռորեն քննադատում, վերաիմաստավորում և խճողում է պատմական նարատիվները: Վեպի շարադրանքն ինքնին բազմաշերտ ու բազմատարր է․ վիպական տարածքում հեղինակը համատեղել է դասական պատմագրությանը բնորոշ հատվածներ, իսկ երբեմն էլ շարադրանքը ստանում է մոդեռնիստական ու հետմոդեռնիստական հեգնանք, միջտեքստայնություն, պարոդիա տեքստին բնորոշ հատկանիշներ։

    Բանալի բառերՎահագն Գրիգորյան Լինդա Հաթչոն հետմոդեռնիզմ պատմագրական մետագեղարվեստականություն միջտեքստայնություն պատմություն մետապատմավեպ

  • Լուսինե Վարդանյան - ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑՈՒ ԱՌԱԿՆԵՐԻ ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում վերլուծված են միջնադարյան մատենագիր Վարդան Այգեկցու առակների բակունցյան մշակումները, ինչպես նաև հայոց միջնադարի նրա ընկալումը։ Ակսել Բակունցը թարգմանել է Այգեկցու քառասուն առակ, որոնց գրաբարյան բնագրերի համեմատությունը դրանց աշխարհաբարի փոխարկումներին ցույց է տալիս գրողի չափազանց նուրբ և հետևողական մոտեցումն իր հետապնդած խնդրին։ Առակի ժանրի ընտրությունը ևս Բակունցի նախասիրությունների և փոքր արձակի զարգացումների ուսումնասիրության ծիրում է։ Սա Ակսել Բակունցի վերջին գործն էր լույս է տեսել 1935 թ․, սակայն մինչև հիսունական թվականները լռության է մատնվել նրա դերն Այգեկցու առակների թարգմանության հարցում, իսկ 1956 թ․ լույս է տեսել դրանց աղավաղված տարբերակը։ Այս թեմայի արծարծումն արդիական է թե՛ առակների խոսուն բովանդակության, թե՛ դրանց տրված բակունցյան թարգմանական մեկնության, թե՛ միջնադարի զարգացման օրինաչափություների բակունցյան դիտարկումների տեսանկյունից։ Բայց ամենաէականն առակի ժանրի կենսունակության ընձեռած հնարավորությունն է գրականության քնարական էության բացահայտման առումով, ինչը ևս փորձել ենք իրագործել այս հոդվածում։

    Բանալի բառերՎարդան Այգեկցի առակ միջնադար «Աղվեսագիրք» Ակսել Բակունց։

  • Արա Առաքելյան - ԴԱՆՏԵՆ` ԳԱՂՏՆԱԳԻՐ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում դիտարկվում են խնդիրներ, որոնք կապված են Դանտեի գրական ժառանգության գաղտնագրական և հերմենևտիկ կողմերի հետ, որոնց հանդեպ գիտական հետաքրքրությունը վերջին ժամանակներում օրեցօր աճում է: Դրա վկայությունն են արևմտյան, ռուս և հայ հեղինակների ծավալուն աշխատությունները Ռ. Գվարդինի, Գ. Ռոսետի, Է. Արու, Ա. Ռեգինի, Լ. Վալլի, Բ. Սերխիո, Ռ. Գենոն, Հ. Էդոյան, Լ. Կարսավին, Վ. Նազարով և ուրիշներ:Առաջին հատվածում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ կյանքի բոլոր կողմերի, Աստծու, տիեզերքի և մարդու մասին ամեն ինչ ասելու միտումը պայմանավորում է մեծ բանաստեղծի ժառանգության հանդեպ ոչ միայն հումանիտար, այլև բնական գիտությունների հետաքրքրությունը Գալիլեյ, Ֆլորենսկի, Վայլ և այլք: Դանտեի գաղտնագրությունը դիտարկվում է համակարգայնության հետ՝ այն գնահատելով իբրև համակարգված գաղտնագրություն: Միաժամանակ խորացվում է այն կարծիքը, որ Դանտեն, փաստորեն, փորձում է ստեղծել մի բան, որ դուրս է գրականության ավանդական պատկերացումներից:Երկրորդ հատվածում դիտարկվում են Դանտեի գաղտնագրության առանձնահատկությունները, ընգծվում է այն հանգամանքը, որ գրողի գրական ժառանգությունը ամբողջապես լի է գաղտնագրական տարրերով, որոնք հետևանք են նրա աշխարհայացքի, կյանքի և լեզվամտածողության: Գաղտնագրական իր պատկերացումները նա կյանքի է կոչում խորհրդանիշների միջոցով:Վերջին հատվածի քննարկման նյութը Դանտեի սրբազան պոեմում գաղտնագրական դրսևորումներն են՝ խորհրդանիշները, ոճական առանձին ֆիգուրները և այլն: Խորհրդանիշները մեկնաբանվում են՝ ըստ տիպաբանական խմբերի՝ խորհրդանիշներ, որոնք բնորոշ են ողջ պոեմին, և խորհրդանիշներ, որոնք բնորոշ են պոեմի միայն առանձին հատվածներին: Հետևելով Դանտեի խորհրդին՝ ուշադրություն է դարձվում հատկապես խորհրդանիշների չորրորդ՝ այլաբանական մետաֆիզիկ իմաստներին:

    Բանալի բառերԳաղտնագրություն համակարգայնություն լեզվամտածողություն էլիտար բանաստեղծություն միջնադարյան կրոնամիստիկական միաբանություններ խորհրդանիշ տառացի իմաստ այլաբանական իմաստ

  • Լիաննա Բաղդասարյան - ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿՆՈՋ ԱՐՔԵՏԻՊԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Կնոջ՝ Անիմայի կերպարը, դարերի ընթացքում էվոլյուցիայի ենթարկվելով, 19-րդ դարի վերջից սկսած, պահպանելով ավանդական բոլոր բնութագրումները, նշանավորում է կնոջ կերպարի զարգացման նոր փուլը, իսկ հեքիաթի ժանրն էլ՝ որպես արքետիպերի դրսևորման լավագույն միջոց, լի է կոլեկտիվ անգիտակցականի համամարդկային պատկերներով, այդ թվում՝ ճակատագրական կնոջ կերպարով։ Այս խնդիրը ինքնատիպ դրսևորումներով է հանդես գալիս նաև ժամանակակից գեղարվեստական մտածողության մեջ, մասնավորապես հեղինակային հեքիաթի ժանրում։ Սույն հոդվածը փորձ է ուսումնասիրելու ճակատագրական կնոջ արքետիպի գեղարվեստական իմաստավորումը ըստ Լևոն Խեչոյանի «Տան պահապան հրեշտակը» ժողովածուի հեքիաթների, Էլֆիք Զոհրաբյանի «Սիրո ջերմաչափը» հեքիաթի՝ դրանք զուգահեռելով Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, «Փարվանա» բալլադի և Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի կանանց կերպարների հետ։ Արքետիպերը, ունենալով համամարդկային բնույթ, յուրաքանչյուր մշակույթում յուրովի են դրսևորվում՝ հիմնվելով անհատի հոգեկան զարգացման վրա, և Անիման էլ՝ կոլեկտիվ անգիտակցականի արքետիպը, գիտակցական շերտում կարող է դրսևորվել նաև ճակատագրական կնոջ կերպարի միջոցով։ Հոդվածի նպատակն է վերոնշյալ ստեղծագործություններում ճակատագրական հայ կնոջ առանձնահատկությունները վերհանելով՝ ներկայացնել հայ ազգային մտածողության և աշխարհընկալման ինքնատիպությունները հեղինակային հեքիաթի ժանրում։ Հոդվածում կիրառվել են տեքստաբանական վերլուծության և համեմատական բանասիրության մեթոդները։ Համեմատելով Թմկա տիրուհու, Նազենիկի, Փարվանա արքայադստեր, Արսինեի և Խեչոյանի հեքիաթների կանանց կերպարները՝ հասկանալի է դառնում, որ հայ գրականության մեջ այս առեղծվածային կանայք հիմնականում պահպանում են ճակատագրական կնոջը բնորոշ երեք հիմնական բնութագրումները՝ արտաքին գեղեցկությունը, գրավչությունը և իր շուրջը ուղղակի կամ անուղղակի կերպով մահ պատճառելու կարողությունը, սակայն հիմնական բնութագրումներին զուգահեռ ճակատագրական հայ կանայք աչքի են ընկնում այս երեք հիմնական բնութագրումների յուրովի մոտեցումով, երբեմն հիմնական բնութագրումներից որևէ մեկի բացակայությամբ։

    Բանալի բառերԲանալի բառեր — Յունգ արքետիպ Անիմա Անիմուս ճակատագրական կին խորհրդանիշ-պատկեր հեղինակային հեքիաթ։

  • Մարիամ Վանյան - ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԸ ՈՐՊԵՍ ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՀՆԱՐ ՄԱՅՔԼ ՔԱՆԻՆԳՀԵՄԻ ՎԵՊԵՐՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում ուսումնասիրվում է գիտակցության հոսքը որպես մոնտաժակերտ պատման սկզբունք Մայքլ Քանինգհեմի վեպերում։ Հիմնվելով ամերիկացի գրականագետ Ռոբերտ Համֆրիի տեսական դրույթների վրա` կարելի է պնդել, որ մոնտաժը տեքստում գործում է որպես գիտակցության կազմակերպման հիմնական մեխանիզմ` գծային պատումը փոխարինելով մասնատման, միաժամանակության և զուգորդման սկզբունքներով պայմանավորված անցումներով։ Վերլուծությունը կենտրոնանում է Քանինգհեմի «Ժամերը», «Ընտրյալ Օրեր» և «Օրը» վեպերի վրա, որտեղ տարածական, ժամանակային և խաչաձև մոնտաժային տեխնիկաները կարգավորում են գիտակցության շարժումը միմյանց հետ անմիջականորեն չկապված կերպարների և պատումային շերտերի միջև։ Հարկ է նշել, որ երեք վեպերում էլ մոնտաժային տարբեր հնարների լայն կիրառումը թույլ է տալիս Քանինգհեմին ստեղծել ներքին համաժամեցում տարբեր հոգեբանական վիճակների միջև` ձևավորելով ընկալման միասնական դաշտ անգամ պատման խզումների պայմաններում։ Այս մոտեցման շնորհիվ, մոնտաժը կարելի է դիտարկել որպես գիտակցության արտահայտման և կազմակերպման կենտրոնական սկզբունք։

    Բանալի բառերՄ․ Քանիգհեմ Ռ․ Համֆրի Դ․ Դեյչես «Ժամերը» «Ընտրյալ օրեր» «Օրը» մոնտաժ գիտակցության հոսք:

  • Արև Խաչատրյան - «ԱՐՎԵՍՏԸ ՈՐՊԵՍ ԳՐԱԿԱՆ ՏԵՔՍՏ. Ջ. ԲԱՐՆՍԻ «ԱՉՔԸ ԲԱՑ ՊԱՀԵԼ. ԱԿՆԱՐԿՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ » ԷՍՍԵՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ»
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն հոդվածը ուսումնասիրում է գրականության և գեղանկարչության փոխադարձ կապի առնչությունը Ջուլիան Բարնսի «Աչքը բաց պահել. Ակնարկներ արվեստի մասին» էսսեների ժողովածուում: Արվեստի տարբեր տեսակները և գրականությունը, որպես արվեստի մի ճյուղ, անքակտելի փոխառնչություններով են երբեմն հանդես գալիս, որտեղ երևակայության և իրականության սահմանները տարակերպ դրսևորումներ ունեն: Էսսեների այս ժողովածուում Բարնսը քննում է տարբեր նկարիչների ստեղծագործություններ, կարևորում դրանց արժեքը, ներկայացնում ընթերցողի, դիտորդի և բնորդի դերը տեքստ-գեղանկար փոխառնչության մեջ, որտեղ գեղանկարը վերածվում է տեքստի, իսկ տեքստը՝ պատկերի:

    Բանալի բառերԲանալի բառեր՝ արվեստ բնորդ դիտորդ երևակայություն խաղ Օլիմպիա կտավ էկֆրասիս:

  • Կարեն Խուրշուդյան - ամեմատական քննություն՝ Սլավիկ Չիլոյանի, Դավիթ Հովհաննեսի, Ֆիլիպ Սյուպոյի, Տրիստան Ցառայի և Ռենե Կրևելի ստեղծագործությունների
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն համեմատական քննությունը նպատակ ունի բացահայտել սյուրռեալիստական ընկալումները ֆրանսիական Սյուպո, Ցառա, Կրևել և հայ Հովհաննես, Չիլոյան տեքստերում՝ վերլուծություն կատարելով չորս հիմնական առանցքներով՝1. Լեզվի և նշանի ազատագրում,2. Մահը, մարմինը և դիակի մետաֆիզիկան,3. Քաղաքականությունը և երազը՝ հեղափոխություն և հիասթափություն,4. Իրականի հարությունը՝ դեպի նոր հոգևոր տիրույթ։

    Բանալի բառերՍլավիկ Չիլոյան Դավիթ Հովհաննես Ֆիլիպ Սյուպո Տրիստան Ցառա Ռենե Կրեվել սյուրռեալիզմ պատկերային մանտրա անտինորմատիվ լեզու փիլիսոփայական մինիմալիզմ մահ լեզու ազատություն:

  • Կարեն Խուրշուդյան - Համեմատական քննություն՝ Սլավիկ Չիլոյանի, Դավիթ Հովհաննեսի, Ֆիլիպ Սյուպոյի, Տրիստան Ցառայի և Ռենե Կրևելի ստեղծագործությունների
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն համեմատական քննությունը նպատակ ունի բացահայտել սյուրռեալիստական ընկալումները ֆրանսիական Սյուպո, Ցառա, Կրևել և հայ Հովհաննես, Չիլոյան տեքստերում՝ վերլուծություն կատարելով չորս հիմնական առանցքներով՝1. Լեզվի և նշանի ազատագրում,2. Մահը, մարմինը և դիակի մետաֆիզիկան,3. Քաղաքականությունը և երազը՝ հեղափոխություն և հիասթափություն,4. Իրականի հարությունը՝ դեպի նոր հոգևոր տիրույթ։

    Բանալի բառերՍլավիկ Չիլոյան Դավիթ Հովհաննես Ֆիլիպ Սյուպո Տրիստան Ցառա Ռենե Կրեվել սյուրռեալիզմ պատկերային մանտրա անտինորմատիվ լեզու փիլիսոփայական մինիմալիզմ մահ լեզու ազատություն:

  • Մկրտիչ Մկրտչյան - ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ՄԻԿՐՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Անրի Վերնոյի «Մայրիկ» ինքնակենսագրության հիման վրա
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն հոդվածն ուսումնասիրում է ինքնակենսագրության զարգացող դերը՝ գրական ժանրից մինչև արժեքավոր պատմական աղբյուր։ Հոդվածում առաջ է քաշվում այն գաղափարը, որ ինքնակենսագրությունը կարող է ծառայել որպես միկրոպատմություն՝ առաջարկելով յուրահատուկ տեսակետ որոշ մարդկանց կամ խմբերի փորձի մասին` ավելի լայն պատմական իրադարձությունների շրջանակներում։ Գործածելով նկարագրական և պատումի վերլուծության մեթոդը` հոդվածում ուսումնասիրվում է Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ինքնակենսագրությունը։ Այստեղ ցույց է տրվում, թե ինչպես է մեկ անձնական պատմությունը լուսավորում 20-րդ դարի սկզբին Մարսելում հաստատված հայ փախստականների կյանքը։ Վերնոյի մանրամասն նկարագրությունները, սկսած իր ընտանիքի դժվարին ճանապարհորդությունից մինչև նոր, երբեմն ոչ բարեկամական միջավայր, ցույց են տալիս, թե ինչպես կարող են թվացյալ փոքր, աննշան մանրուքներն օգնել հասկանալու պատումի ամբողջական համատեքստը՝ միաժամանակ նպաստելով համայնքի անցյալի նրբերանգային ընկալմանը։

    Բանալի բառերպատումի նշանագիտություն միկրոպատմություն ինքնակենսագրություն անձնական պատում Մարսել Մայրիկ Անրի Վերնոյ

  • Մուշեղ Սարուխանյան - ԵՐԱԶՆ ԻԲՐԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ «ԱՅՐՎՈՂ ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐ» ՎԵՊՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում միջգիտական գրականագիտություն, հոգեբանություն առնչակցությունների տիրույթում, ժամանակային լայն ընդգրկմամբ խորհրդայինից մինչև օրերս անդրադարձ է կատարվում Գ․ Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում առատորեն տեղ գտած երազների սոցիալ-հոգեբանական, գեղագիտական ու գաղափարական շարժառիթներին։ Այս առումով էական կարևորություն է տրվել վեպում հաճախակի հանդիպող երազների վերաբերյալ տարբեր առիթներով տրված հեղինակային մեկնաբանություններին։ Փորձ է արվել հոգեբանական գիտության տեսանկյունից ևս ուսումնասիրել վեպում նկարագրված բազում երազների համոզչականությանը։ Զուգադրական վերլուծության արդյունքները հիմք են տվել պնդելու, որ բոլոր դեպքերում դրանք ներկայացվել են տեղին, գիտականորեն հիմնավորված են և վեպում ունեն գեղագիտական ու գաղափարական մեծ կշիռ։

    Բանալի բառերերազ մղձավանջ տագնապ կանխազգացում տրամադրություն ապրում հոգեկան մահագիտություն հոգեվիճակ

  • Արև Խաչատրյան - «ԱՐՎԵՍՏԸ ՈՐՊԵՍ ԳՐԱԿԱՆ ՏԵՔՍՏ. Ջ. ԲԱՐՆՍԻ «ԱՉՔԸ ԲԱՑ ՊԱՀԵԼ. ԱԿՆԱՐԿՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ » ԷՍՍԵՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ»
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն հոդվածը ուսումնասիրում է գրականության և գեղանկարչության փոխադարձ կապի առնչությունը Ջուլիան Բարնսի «Աչքը բաց պահել. Ակնարկներ արվեստի մասին» էսսեների ժողովածուում: Արվեստի տարբեր տեսակները և գրականությունը, որպես արվեստի մի ճյուղ, անքակտելի փոխառնչություններով են երբեմն հանդես գալիս, որտեղ երևակայության և իրականության սահմանները տարակերպ դրսևորումներ ունեն: Էսսեների այս ժողովածուում Բարնսը քննում է տարբեր նկարիչների ստեղծագործություններ, կարևորում դրանց արժեքը, ներկայացնում ընթերցողի, դիտորդի և բնորդի դերը տեքստ-գեղանկար փոխառնչության մեջ, որտեղ գեղանկարը վերածվում է տեքստի, իսկ տեքստը՝ պատկերի:

    Բանալի բառերԲանալի բառեր՝ արվեստ բնորդ դիտորդ երևակայություն խաղ Օլիմպիա կտավ էկֆրասիս:

  • Մարիամ Վանյան - ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՍՔԸ ՈՐՊԵՍ ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՀՆԱՐ ՄԱՅՔԼ ՔԱՆԻՆԳՀԵՄԻ ՎԵՊԵՐՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում ուսումնասիրվում է գիտակցության հոսքը որպես մոնտաժակերտ պատման սկզբունք Մայքլ Քանինգհեմի վեպերում։ Հիմնվելով ամերիկացի գրականագետ Ռոբերտ Համֆրիի տեսական դրույթների վրա` կարելի է պնդել, որ մոնտաժը տեքստում գործում է որպես գիտակցության կազմակերպման հիմնական մեխանիզմ` գծային պատումը փոխարինելով մասնատման, միաժամանակության և զուգորդման սկզբունքներով պայմանավորված անցումներով։ Վերլուծությունը կենտրոնանում է Քանինգհեմի «Ժամերը», «Ընտրյալ Օրեր» և «Օրը» վեպերի վրա, որտեղ տարածական, ժամանակային և խաչաձև մոնտաժային տեխնիկաները կարգավորում են գիտակցության շարժումը միմյանց հետ անմիջականորեն չկապված կերպարների և պատումային շերտերի միջև։ Հարկ է նշել, որ երեք վեպերում էլ մոնտաժային տարբեր հնարների լայն կիրառումը թույլ է տալիս Քանինգհեմին ստեղծել ներքին համաժամեցում տարբեր հոգեբանական վիճակների միջև` ձևավորելով ընկալման միասնական դաշտ անգամ պատման խզումների պայմաններում։ Այս մոտեցման շնորհիվ, մոնտաժը կարելի է դիտարկել որպես գիտակցության արտահայտման և կազմակերպման կենտրոնական սկզբունք։

    Բանալի բառերՄ․ Քանիգհեմ Ռ․ Համֆրի Դ․Դեյչես «Ժամերը» «Ընտրյալ օրեր» «Օրը» մոնտաժ գիտակցության հոսք:

  • Մարիաննա Եփրեմյան - ՀԻԲՐԻԴ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԷԴՈՒԱՐԴՈ ՄԵՆԴՈՍԱՅԻ «ՏԻԿՆԱՆՑ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻ ԱՐԿԱԾԸ» ՎԵՊՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածում փորձ է արվում վերլուծել ինքնության խնդիրը, որը ժամանակակակից փիլիսոփայության, սոցիոլոգիայի և գրականագիտության մեջ առանցքայիններից է։ Անհատականությունն ավելի հաճախ ընկալվում է որպես դինամիկորեն փոփոխվող, «ֆրագմենտացված» և անկայուն սուբյեկտ։ Այս համատեքստում գիտական շրջանառության մեջ է մտնում հիբրիդային ինքնության հասկացությունը, որը նկարագրում է մարդու գոյությունը սոցիալական, մշակութային և լեզվական հարթությունների հատման դաշտում։Դրա վառ օրինակ է Է.Մենդոսայի արձակը, որը միավորում է սոցիալական երգիծանքի, պատմավեպի, դետեկտիվի, պիկարոյական վեպի և ֆանտաստիկայի տարրեր՝ ձևավորելով պոստմոդեռնիստական իրականության բազմաշերտ պատկեր։ Սույն հետազոտության նպատակն է բացահայտել և նկարագրել հիբրիդային ինքնության ձևավորման հիմնական մեխանիզմները Է.Մենդոսայի «Տիկնանց վարսահարդարի արկածը» վեպում, ինչպես նաև սահմանել տվյալ ինքնության դերը վիպական պատումի կազմակերպման, կերպարային համա¬կարգի ձևավորման և սյուժետային դինամիկայի մեջ։Հիբրիդային ինքնության ֆենոմենը, որպես ինքնուրույն և համակարգային օբյեկտ համալիր տեսական և նարատոլոգիական հետազոտության համար, մինչ օրս մնում է քիչ ուսումնասիրված։

    Բանալի բառերԲանալի բառեր - Էդուարդո Մենդոսա հիբրիդային ինքնություն պոստմոդեռ¬նիստական վեպ դետեկտիվ պարոդիա գրոտեսկ «ֆրագմենտացված» սուբյեկտ։

  • Կարոլինա Խաչատրյան - ՖԼԱՆՅՈՐԸ ՊՈԼՍՈՒՄ. ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԻ ԺԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՊՏՈՒՅՏ ՄԸ ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈՒ ՄԵՋ» ԱԿՆԱՐԿԱՇԱՐՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հոդվածը նվիրված է Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» ակնարկաշարի մեկնաբանությանը՝ այն դիտարկելով որպես ֆիզիոլոգիական ակնարկի յուրահատուկ տեղայնացում և ֆլանյորի կերպարի իրականացում արևմտահայ քաղաքային միջավայրում։ Հենվելով XIX դարի ֆրանսիական ֆիզիոլոգիական ակնարկի ժանրային ավանդույթի և Վալտեր Բենիամինի տեսության վրա՝ հոդվածը դիտարկում է պարոնյանական ֆլանյորին ոչ միայն որպես թեմատիկ կերպար, այլև որպես ժանրաստեղծ կատեգորիա, որը ձևավորում է դիտարկման, ընթերցման և գրային արտադրության ամբողջ համակարգը։Վերլուծությունը ցույց է տալիս, որ Պարոնյանի ֆլանյորը կառուցվածքային առումով համադրելի է ֆրանսիական մոդելի հետ՝ դրսևորելով դիտորդական հայացք, սոցիալական տիպաբանություն և քաղաքային տարածքի դիմագիտական ընթերցում։ Միևնույն ժամանակ Օսմանյան կայսրության բազմազգ և քաղաքականապես լարված համատեքստում ֆլանյորի դիտորդական հայացքը ձեռք է բերում նաև հասարակական քննադատության և ազգային ինքնագիտակցության արթնացման գործառույթ, ինչը պայմանավորում է դրա տարբերակիչ առանձնահատկությունը եվրոպական մոդելներից։

    Բանալի բառերՀակոբ Պարոնյան ֆիզիոլոգիական ակնարկ ֆլանյոր կատակերգություն երգիծանք Կոստանդնուպոլիս

  • Նորա Մելքոնյան - ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ «ՔԱՆԴԱԾ ՕՋԱԽ» ԴՐԱՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն Հոդվածի նպատակն է ներկայացնել Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ» պիեսի գեղարվեստական և գաղափարական արժեքը՝ բացահայտելով, թե ինչպես է հեղինակը իր ստեղծագործությունում համադրում երգիծական և ողբերգական տարրերը՝ ցուցադրելով հասարակական խնդիրներ, սոցիալական անհավասարություն և բարոյական ճգնաժամեր: Նպատակը նաև ծանոթացնել ընթերցողին այն մտադրությանը, որ Սունդուկյանի ստեղծագործությունները բացահայտում են սոցիալական իրականությունը, մղում հասարակությանը ինքնուրույն մտածելու և փոփոխություններ կատարելու:

    Բանալի բառերՍունդուկյան Քանդած օջախ երգիծանք դրամա սոցիալական իրականություն գեղարվեստական արժեք կատակերգություն։

  • Քրիստինե Բեջանյան - ՖԱՈՒՍՏԻ ԹԱՓԱՌԱԿԱՆ ՍՅՈՒԺԵՆ ԹՈՄԱՍ ՄԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ
    Լեզուն՝ Русский

    Կախարդի մասին թափառական սյուժեի պատմությունը ուսումնասիրվել է տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր տեսանկյուններից ոչ միայն գրականագետների, այլև պատմաբանների, փիլիսոփաների և հոգեբանների կողմից: Այս հոդվածում կանդրադառնանք Մանի վեպում հայտնի սատանայի հետ կնքված պայմանագրի դարավոր պատմության ի հայտ գալուն: Ուսումնասիրությունը հիմնված է ոչ միայն տարբեր հեղինակների Մարլո, Բալզակ, Բրյուսով, Գյոթե և ուրիշներ մոտ այս մոտիվի վերաբերյալ առկա պատկերացումների քննության վրա: Այն նաև նոր լույս է սփռում միջնադարյան լեգենդի Մանի ստեղծագործության մեջ անցման վրա: Նպատակն է ներկայացնել այս լեգենդի ազդեցությունը հեղինակի վրա և ցույց տալ, որ մշակույթի, դարաշրջանի, կրոնի, աշխարհագրության, ժանրի կամ հեղինակների հայացքների, ոճի, լեզվի որևէ նկատելի փոփոխություն չի կարող փոխել սյուժեի միջուկը. հերոսը, մութ ուժերի օգնության դիմաց, պայմանագիր է կնքում Սատանայի հետ՝ իր նպատակին հասնելու համար: Վեպը Ֆաուստի պատմության վերաիմաստավորումն է, որը դիտարկվում է 20-րդ դարի առաջին կեսի ֆաշիստական Գերմանիայի համատեքստում: Պատմությունը՝ կենտրոնանալով գեղարվեստական կերպարի կյանքի և աշխատանքի վրա, բացահայտում է ընտրված ուղու խաբեությունն ու վտանգը, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է դրա արագ փլուզման, հատկապես գեղարվեստական ոլորտում։

    Բանալի բառերՅոհան Շփիս Ադրիան Լևերկյուն Սավա Գրուդցին պայմանագիր սատանայի հետ Թոմաս Մանն։

  • Արև Խաչատրյան - «ԱՐՎԵՍՏԸ ՈՐՊԵՍ ԳՐԱԿԱՆ ՏԵՔՍՏ. Ջ. ԲԱՐՆՍԻ «ԱՉՔԸ ԲԱՑ ՊԱՀԵԼ. ԱԿՆԱՐԿՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ » ԷՍՍԵՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ»
    Լեզուն՝ Հայերեն

    Սույն հոդվածը ուսումնասիրում է գրականության և գեղանկարչության փոխադարձ կապի առնչությունը Ջուլիան Բարնսի «Աչքը բաց պահել. Ակնարկներ արվեստի մասին» էսսեների ժողովածուում: Արվեստի տարբեր տեսակները և գրականությունը` որպես արվեստի մի ճյուղ, անքակտելի փոխառնչություններով են երբեմն հանդես գալիս, որտեղ երևակայության և իրականության սահմանները տարակերպ դրսևորումներ ունեն: Էսսեների այս ժողովածուում Բարնսը քննում է տարբեր գեղանկարիչների ստեղծագործություններ, կարևորում դրանց արժեքը, ներկայացնում ընթերցողի, դիտորդի և բնորդի դերը տեքստ-գեղանկար փոխառնչության մեջ, որտեղ գեղանկարը վերածվում է տեքստի, իսկ տեքստը՝ պատկերի:

    Բանալի բառերԲանալի բառեր՝ արվեստ բնորդ դիտորդ երևակայություն խաղ Օլիմպիա կտավ էկֆրասիս:

  • Միհրան Հովհաննիսյան - ՄԻՋՏԵՔՍՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ Դ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ REQUIEM AETERNAM. ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՈՒԹԱՏՈՂԵՐՈՎ ՊՈԵՄՈՒՄ
    Լեզուն՝ Հայերեն

    Հետմոդեռնիստական արվեստում տեքստակերտման առանցքային սկզբունքը կառուցալուծարումն դեկոնստրուկցիան է Ժ. Դերրիդայի եզրույթաբանությամբ, որը ենթադրում է գեղարվեստական լեզվի տարաբնույթ տարրերի ներթափանցումներ տարբեր մշակութային շերտեր։ Տեքստը դառնում է յուրահատուկ կառույց, որը պարունակում է բազմաթիվ այլ տեքստեր, իմաստապատկերներ, խորհրդանշական կամ արքետիպական պատկերներ և այլն։ Այսկերպ տարրալուծվում են տարբեր տեքստային տարածությունների սահմանները՝ ձևավորելով միջտեքստայնության ամբողջական համակարգ։ Վերակառուցարկային մոտեցումներում տեքստի իմաստի ամբողջացման խնդրում առանցքային են ընթերցողական ընկալումները։ Հեղինակի խնդիրն այս պարագայում երկրորդ պլան է անցնում. կարևորվում է ընթերցողի՝ ընկալողի դերը։ Գեղարվեստական ստեղծագործության իմաստային տարածության մեջ ամփոփված իմաստաբանական ընդհանրացումը թեև ըստ էության ենթադրվում է ընկալվող ստեղծագործության մեջ ներդրված հեղինակային մտադրություններից, այնուամենայնիվ կախված է նաև ընթերցողի ընկալողական-մեկնողական ներուժից, կրում է բարդ վերլուծական բնույթ։ Երբեմն տեքստի ընթերցողական մեկնություններն էապես տարբերվում են տեքստի փաստացի ու հասկացույթային տեղեկատվությունից։ Այդ տեղեկատվությունն առավել լայն պլանում ընթերցողական ընկալումներում առավել բարձր կարգավորվածության է հասնում։ Շատ հաճախ հենց այդ «տիրույթում» է հստակվում-ընդլայնվում գեղարվեստական իմաստը։Այն, որ միջտեքստայնությունը հետմոդեռնիստական գրականության մեջ տեքսակերտման միջոց է, պայմանավորված է նրանով, որ տեքստի կառուցվածքային ամբողջականությունն ապահովող հիմնական գաղափարի արտահայտման հիմքը մեջբերումներն են, ակնարկները, ռեմինիսցենցիաները։ Մեջբերումների ֆենոմենը հիմնարար նշանակություն ունի միջտեքստայնության հետմոդեռնիստական հասկացակարգում։ Հետմոդեռնիստական տեքստը «խճապատկերային» բնույթը ունի և կառուցվում է նախորդ տեքստերի այլատարր բեկորներից, այլ տեքստերի բաղադրամասերի նպատակադիր հարաբերվածությամբ։ Երբեմն նաև ստեղծագործությունն ամբողջությամբ կարող է կառուցված լինել մեջբերումներով կամ էլ ամբողջությամբ կրկնել այլ ստեղծագործություն, և այս ամենը հեղինակային անհատականացման կնիքով։

    Բանալի բառերԲանալի բառեր՝ միջտեքստայնություն հետմոդեռնիզմ կառուցալուծում մեջբերում ընթերցողական ընկալում տեքստակերտում իմաստաբանություն: