Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ՝ Էլյուար, Արագոն, Ապոլիներ, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածք։ Հայ բանաստեղծները, թեև ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով իրենց մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։
Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան ժամանակակից հայ գրականություն սեր հիշողություն երազ լեզվի ազատություն ավանգարդ բանաստեղծական համաձուլվածք
Վահրամ Դանիելյան - ԱՐՋԱՊԱՏՈՒՄԻ ՄՈՏԻՎԻ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ․ ԳՐԻԳԻ «ԱՐՋԱՈՐՍ»ՈՒԹՅՈՒՆԸ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածում քննարկվում է Գրիգի «Արջաորս» պատմվածքը արջապատումների ավանդույթի համատեքստում: Վերլուծվում են Թումանյանի, Բակունցի, Մաթևոսյանի արջապատումները՝ որպես սուվերենության պայքարի տարբեր մոդելներ: Օգտագործելով Վլադիմիր Նաբոկովի գեղարվեստական «հնարանք» հասկացությունը, հոդվածում ցույց է տրվում, թե ինչպես է Գրիգի տեքստը փոխակերպում գրական «մոգությունը» քարոզչական գործառույթի: Հատկապես վերլուծվում է գայլերի հայտնությունը որպես գեղարվեստական համակարգի ապակառուցման պահ: Եզրակացվում է, որ Գրիգի պատմվածքը ցույց է տալիս ավանդական գեղարվեստական ավանդույթի սահմանափակումները ճգնաժամային պայմաններում:
Բանալի բառերարջապատում Գրիգ Թումանյան Բակունց Մաթևոսյան Նաբոկով գեղարվեստական հնարանք:
Կարեն Խուրշուդյան - ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱՆ և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Լեզուն՝
Հայերեն
Հոդվածը քննում է հայ ժամանակակից պոեզիայի՝ մասնավորապես Հովհաննես Գրիգորյանի և Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների կապը ֆրանսիական սյուրռեալիստական ավանդույթի հետ։ Վերլուծությունը բացահայտում է թեմատիկ և գեղարվեստական ընդհանրությունները՝ ինչպես սիրո, հիշողության, երազի և լեզվական ազատության ոլորտներում։ Գրիգորյանի պոեզիան առանձնանում է հույզերի մերկությամբ և լռության ուժով, մինչդեռ Հակոբյանի գործերում սերը վերածվում է երազատես սիմվոլիզմի՝ միահյուսելով իրականությունն ու ենթագիտակցականը։ Ֆրանսիացի սյուրռեալիստներ Էլյուարը, Արագոնը, Ապոլիները, իրենց ստեղծագործություններում սերը ներկայացնում են որպես լեզվական և գաղափարական տարածություն։ Հայ բանաստեղծները՝ ներշնչված այդ ավանդույթից, ձևափոխում են այն՝ հիմնվելով ազգային մշակութային և պատմական փորձառությունների վրա։ Հոդվածը եզրակացնում է, որ հայ ժամանակակից պոեզիան հանդես է գալիս որպես ինքնատիպ ավանգարդ՝ համադրելով համամարդկային թեմաները ազգային շեշտադրումներով։
Բանալի բառերհայկական պոեզիա ֆրանսիական սյուրռեալիզմ Հովհաննես Գրիգորյան Վարդան Հակոբյան սիմվոլիզմ սյուրռեալիստներ ազգային շեշտադրումներ
Հասմիկ Հակոբյան - ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՄԵՏԱԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ» ՎԵՊՈՒՄ
Լեզուն՝
Հայերեն
Հայոց պատմական անցյալի և ներկայի քննության, արժևորման, վերաիմաստավորման թեման մշտարդի է և կարևոր տեղ է զբաղեցրել ու զբաղեցնում հայ գրականության մեջ։ Ի տարբերություն դասական պատմագրության՝ պատմական թեմատիկայով ժամանակակից գրականությունը ոչ թե պարզապես պատմություն է պատմության մասին, այլ քննական անդրադարձ է պատմությանը և պատմագրությանը, որի նպատակը պատմությանը վերլուծաբար ու քննադատաբար մոտենալն է՝ նոր ճշմարտություններ և ներկայի ու ապագայի բանալիներ որոնելու նպատակով։ Նմանատիպ գործերից է Վ․ Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» վեպը, որը պետք է քննենք՝ առանցքում ունենալով հետմոդեռնիստական, մասնավորապես Լինդա Հաթչոնի առաջ քաշած պատմագրական մետագեղարվեստականության տեսության սկզբունքները, ժամանակակցի ընկալման տեսանկյունից պատմական անցյալի ներկայացման միտումները։ Լինդա Հաթչոնի «պատմագրական մետագեղարվեստականության» տեսության հիմքում ընկած է այն գաղափարը, որ պատմագրական գեղարվեստական տեքստերը ոչ միայն պատմական իրադարձությունների վերարտադրություն են, այլև ինքնավերլուծության, ինքնության և պատմության վերաիմաստավորման գործընթացներ, որտեղ մետագրականության տեքստի ինքնագիտակցության տարրերը կարևոր դեր են խաղում։ Այս տեսության շրջանակում «Պողոս-Պետրոս»-ը դիտարկվում է որպես պատմական անցյալի գեղարվեստական վերարտադրման մի ձև, որը զուգահեռորեն քննադատում, վերաիմաստավորում և խճողում է պատմական նարատիվները: Վեպի շարադրանքն ինքնին բազմաշերտ ու բազմատարր է․ վիպական տարածքում հեղինակը համատեղել է դասական պատմագրությանը բնորոշ հատվածներ, իսկ երբեմն էլ շարադրանքը ստանում է մոդեռնիստական ու հետմոդեռնիստական հեգնանք, միջտեքստայնություն, պարոդիա տեքստին բնորոշ հատկանիշներ։
Բանալի բառերՎահագն Գրիգորյան Լինդա Հաթչոն հետմոդեռնիզմ պատմագրական մետագեղարվեստականություն միջտեքստայնություն պատմություն մետապատմավեպ
